ԱԱԾ միջնորդություն է ներկայացվել Աշոտ Փաշինյանին հարցաքննելու համար

ԱԱԾ միջնորդություն եմ ներկայացրել Աշոտ Նիկոլի Փաշինյանին որպես վկա հարցաքննելու վերաբերյալ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը։

«Սարսափելի է, ուղղակի սարսափելի․․․

Հողերի հանձնման գիշերը ՀՀ կառավարությունում եւ ԱԺ-ում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների գործով պաշտպանական կողմը ձեռք է բերել փաստական տվյալների անհրաժեշտ հավաքակազմ, որ այդ օրը ցուցարարների ուղորդումը դեպի օդանավակայան եւ ՀՀ ԱԺ եղել է նախապես պայմանավորված եւ սադրված։ Նշված զանգվածային անկարգությունները եղել են ՀՀ իշխանության բարձրագույն մարմինների կողմից կազմակերպված եւ սադրված։ Այս առթիվ ՀՀ ԱԱԾ միջնորդություն եմ ներկայացրել Աշոտ Նիկոլի Փաշինյանին որպես վկա հարցաքննելու վերաբերյալ։

Կարծում եմ Աշոտը հետաքրքիր ասելիքներ ունի ԱԱԾ-ին։ Աշոտ Փաշինյանից հետո կներկայացնենք այլ միջնորդություններ զանգվածային անկարգությունները կազմակերպած եւ ուղղորդած պաշտոնատար անձանց եւ ոչ միայն /խորհրդականներ, օգնականներ, մերձավորներ, օլիգարխների հրոսակներ եւ այլն/ որպես վկա հարցաքննելու վերաբերյալ»,- գրել է նա։