ԱԳՆ-ն` Աննա Հակոբյանի PR գրասենյա՞կ

Այսօր հայկական Mediaport տելեգրամ ալիքը գրել էր, որ Հայաստանի ԱԳՆ-ն վերածվել է Աննա Հակոբյանի PR գրասենյակի։ Բանն այն է, որ փաստորեն այսօր Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը շտապ հանձնարարական է իջեցրել բոլոր երկրներում գործող ՀՀ դեսպանություններին՝ պահանջելով սեղմ ժամկետներում կազմակերպել Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի հեռախոսազրույցները այլ երկրների առաջին տիկնանց հետ:

Փաստացի հետպատերազմական աղետը հաղթահարելուն ուղղված քայլեր ձեռնարկելու փոխարեն, Հայաստանի արտաքին գերատեսչությունը զբաղված է Աննա Հակոբյանի գահավիժած վարկանիշը փրկելու ամոթալի գործով:

Ավելի ուշ նույն ալիքը գրեց, որ քանի որ ԱԳՆ-ին հանձնարարված է հերքել նշյալ լուրը, իրենք հրապարակում են այդ հանձնարարականի ֆոտոպատկերը։