Ադելը լողազգեստով լուսանկար է հրապարակել

Բրիտանացի երգչուհի Ադելը, որը նիհարել է ավելի քան 45 կգ-ով, Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել և ցուցադրել գեղեցիկ կազմվածքը։

Կադրում երգչուհու հագին լողազգեստ է և լեգինս։

«Ես երջանիկ կլինեի, եթե մասնակցեի Նոթինգ-հիլսյան դիմակահանդեսին, իմ սիրելի Լոնդոն»,- լուսանկարին կից նշել է նա:

Երգչուհու երկրպագուները բազմաթիվ մեկնաբանություններ են արել՝ նշելով, որ հիացած են։

«Ցնցող տեսք ունես»,«ինչ գեղեցիկ ես»,«ֆանտաստիկ երգչուհի ես, իսկ տեսքդ խենթացնող է»,–գրել են նրանք։