Ադրբեջանը դատապարտված է կործանման. վերլուծություն առանց կենացների

Արցախյան պատերազմում Ադրբեջանի թվացյալ հաղթանակը նշվում է ամեն տեղ: Իրավիճակը և սպասվելիք զարգացումները սակայն խոսում են այլի մասին:

Ադրբեջանը այս տարածաշրջան բերեց Թուրքիային: Տարածաշրջան, որտեղ իշխում էր ռուսը: Սա Սիրիա չէ, այլ կովկաս, որտեղ Ռուսաստանը ուներ գերակայություն: Իհարկե թուրքերին բերելու գլխավոր նպատակներից մեկը, որ միայն Էրդողանի իշխելու անհարգուդ ցանկությունն է, այլ նաև այն, որ աշխարհը պատրաստվում է մեծ պատերազմների: Այս պահին իհարկե առավել հավանական են լոկալ պատերազմները, որոնք կարող են փոխել աշխարհաքաղաքական դասավորությունը:

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի միջոցով սկսեց պատերազմ, սակայն Արցախ եկան ռուսական խաղապահները: Վերջին բառը իհարկե չակերտների մեջ, որովհետև այն ռազմական տեխնիկան և հատուկ նշանակության զորքերը, որոնք դիրքավորվել և դեռ շարունակում են դիրքավորվել Արցախում, ավելի շատ մեծ պատերազմի նախաբանն են:

Մեծ թուրքան ստեղծելու Էրդողանի ծրագիրը կասկածի տակ է դրված: Թուրքիայում տնտեսությունը ավելի է գահավիժում, Ադրբեջանում սկսում են դժգոհություններ, որոնք վերաբերում են Արցախում ռուսական զորքերի տեղակայմանը: Ադրբեջանը դատապարտված է մեծ պարտության, որին բերել է իրեն իր մեծ եղբայրը՝ Թուրքիան՝ դեմ տալով աշխարհաքաղաքական ճակատամարտի առջևի գծին:

Ռուսաստանին զուգահեռ զինվում և պարտաստվում է Իրանը: Զորքերը առանջ բերելը դեպի սահման պարզապես առիթ էր Արցախյան պատերազմում: Իրանը գիտակցում է, թե ինչ է սպասվում տարածաշրջանում: Պատերազմը չի ուշանա, այն կարող է մեկնարկել այս տարվա հունվարին, կամ գարնանը: Ադրբեջանը միանշանակ շահող չի լինի այս իրավիճակում: Դա ոչ կենաց է, ոչ էլ պաթետիկ խոսք, դա իրականությունն է:

Այս իրավիճակում կարո՞ղ է արդյոք շահել Հայաստանը, դժվար է ասել: Չէ՞ որ լոկալ պատերազմի ընթացքում Հայաստանը լինելու է այս ամենի մեջտեղում: Հեռահար հռթիների ախորժակը Իսրայելը կարող է հագեցնել Սաուդյան Արաբիայի միջոցով: Աշխարհը փոխվում է և դրան պետք է պատրաստ լինել:

Երկաթե շերեփ