Ադրբեջանը խոստովանել է, որ «պատահաբար» ռուսական ուղղաթիռ է խոցել

Ադրբեջանը խոստովանել է, որ «պատահաբար» ռուսական Մի-2 4 ուղղաթիռ է խոցել Հայաստանի տարածքում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ-ին: Ադրբեջանի ԱԳՆ-ի շտապ հայտարարությունը. «Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունից տեղեկություն է ստացել այն մասին, որ նոյեմբերի 9-ին ժամը 18:30-ին հայ-ադրբեջանական պետական սահմանին նախիջեւանյան հատվածում խ ոց վ ել է Ռուսաստանի Դաշնության Մի-24 ռազմական ուղղաթիռը:

Այդ կապակցությամբ անհրաժեշտ է ընդգծել հետեւյալը՝

— Ուղղաթիռը թռիչք է կատարել անմիջապես հայ-ադրբեջանական սահմանի մոտակայքում այն դեպքում, երբ հայ-ադրբեջանական հակա մ րտության գոտում շարունակվում են ակտիվ մш րտա կան բախումները:

— Թռիչքն իրականացվել է մութ ժամի, ցածր բարձրության վրա, ՀՕՊ ռադարային հայտնաբերման գոտուց դուրս:

— ՌԴ ՌՕՈւ ուղղաթիռները չեն նկատվել նշված շրջանում:

Նշված գործոնների համատեքստում եւ հաշվի առնելով տարածաշրջանում լարված իրավիճակն ու հայկական կողմի հնարավոր սադրանքների հետ կապված բարձր մարտունակությունը՝ հերթապահ մարտական հաշվարկները որոշում են կայացրել կր կ բացել:

Ադրբեջանական կողմը ներողություն է խնդրում ռուսական կողմից՝  կապված ողբերգական միջադեպի հետ, որը պատահական բնույթ է կրում եւ ուղղված չէ ռուսական կողմի դեմ:

Ադրբեջանական կողմն իր խորին ցավակցությունն է հայտնում անձնակազմի ընկած անդամների ընտանիքներին եւ շուտափույթ ապաքինում մաղթում տուժածներին:

Ադրբեջանական կողմը հայտարարում է համապատասխան փոխհատուցում վճարելու պատրաստակամության մասին»: