Ադրբեջանը նոր արտգործնախարար ունի

Իլհամ Ալիեւի հրամանագրով Ջեյհուն Բայրամովը նշանակվել է արտաքին գործերի նախարար՝ ազատվելով կրթության նախարարի պաշտոնից: 

Ջեյհուն Բայրամովը ծնվել է 1973թ. Բաքվում: Ընդունվել է տնտեսագիտական ինստիտուտի տնտեսագիտության բաժին, ավարտել նույն բուհի իրավաբանական ֆակուլտետը:

Պետական ծառայությունն սկսել է Մաքսային կոմիտեից, ապա աշխատել տարբեր գերատեսչություններում, եղել է կրթության նախարարության վարչության պետ, փոխնախարար, նախարարի պաշտոնակատար, ապա՝ նախարար: Դիվանագիտական աշխատանքի փորձ չունի: