Ադրբեջանը նոր ճանապարհ է կառուցում դեպի շրջափակված դիրք, որտեղից փորձում է անընդհատ սադրանքի գնալ

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Բաց և հասանելի աղբյուրներից պարզ է դառնում, որ ադրբեջանական կողմը փորձում է նոր ճանապարհ կառուցել դեպի այն դիրքը, որն ըստ էության մնացել է շրջափակման մեջ և որ որտեղից փորձում է անընդհատ սադրանքի գնալ։

Ուսումնասիրելով տեղանքը, ռելիեֆը, վստահ եմ, որ չեն կարող այդտեղ հասնող ճանապարհ կառուցել, որը կսպասարկի տեխնիկային»։