Ադրբեջանը շարունակում է վտանգավոր խաղը, որի նպատակն է այլ երկրների տարածքներում հրահրել ազգամիջյան բախում։

Ռազմական փորձագետ, քրդագետ «Հայոց Հզոր բանակ» ծրագրի ղեկավար Կարեն Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է

Ադրբեջանը շարունակում է վտանգավոր խաղը, որի նպատակն է այլ երկրների տարածքներում հրահրել ազգամիջյան բախում։ Այս անգամ, ոչ ավել ոչ պակաս Վրաստանն են ընտրել նման վայր, և հատկապես Մառնեուլի շրջանը, որտեղ նաև հայեր են բնակվում։


«Ստոպ օկուպացիային, Ղարաբաղին ազատություն, այնուհետև խաղաղություն» կարգախոսով Վրաստանի ադրբեջանցիները մեծամասշտաբ ակցիա են իրականացնում։


Հատկանշանակն է, որ ինչպես մնացած դեպքերուն, այս դեպքում ևս Բաքվի բռնապետի քարոզչամեքենան ակտիվ լուսաբանում և թաքնված դրական նոտայով խրախուսում է ակցիայի շարունակությունը։
Ադրբեջանը պարարտ հող է ման գալիս ազգամիջյան բախում հրահրելու համար, և, այսպես ասած, իր համար դաշնակից է փնտրում։