Ադրբեջանի գնդապետ է մահացել
Այսօր ժամը 8-սահմաններում Ադրբեջանի սահմանապահ ուժերի «Ուազ» մեքենան վթարի է ենթարկվել Ղուբայի շրջանի բարձրլեռնային Խինալիգ գյուղի մոտ:
«Խուդատ» սահմանապահ ուղեկալի շտաբի պետ գնդապետ Շահին Միրզոևը տեղում մահացել է:
Մյուս զինվորականները տարբեր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Խորհրդային շրջանում այդ գյուղն Ադրբեջանի տարածքում ռուսաստանյան անկլավ էր: