Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է սպառնալ հայերին․ Ահա, թե ինչ է ասել նա այս անգամ

Mediaport-ը գրում է․

Մեջբերումներ նրա այսօրվա ուղերձից. Քարվաճառի շրջանի եկեղեցիները պատկանում են Կովկասյան Ալբանիայի հնագույն պետությանը։ Հայկական պատմաբանները և կեղծարարները դրանք հայացրել և յուրացրել են։

Հաղթանակ տարվեց ոչ միայն հայկական պետության, այլև հայկական ֆա շիզմի դեմ։

Մեծ վնա սներ են հասցվել Քարվաճառի և այլ շրջանների պատմամշակութային հուշարձաններին և բնությանը։ Բայց ամեն ինչ վերականգնվելու է։ Նախագծվում է տարածքների վերակառուցման գլխավոր նախագիծը։

Բաքուն Երևանին պատասխանատվության կենթարկի բոլոր հա ն ցա գործությունների և ավերածությունների համար։ Վնասը գնահատելուց հետո Ադրբեջանը կներկայացնի իրավական պահանջներ։

Առաջին իսկ օրերից Բաքուն պատրաստ էր դադարեցնել ռա զմական գործողությունները, եթե Փաշինյանը զո րքերը դուրս բերեր այդ հողերից։ Եթե նա ականջալուր լիներ, ապա նման ամոթալի վիճակում չէր հայտնվի։