Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է ևս հինգ զոհի մասին

Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ Քարիմ Վելիևը հայտնել է, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած մարտերի ընթացքում զոհվել է ադրբեջանական բանակի հինգ զիծառայող:

«Զոհվել են մայորներ Նամիկ Հաջան օղլու Ահմեդովը, Անար Գյուլդավերդի օղլու Նովրուզովը, ենթասպա Յաշար Վասիֆ օղլու Բաբաևը և պայմանագրային զինծառայող Էլչին Արիֆ օղլու Մուստաֆազադեն»,- APA.az-ի տեղեկացմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրւոյցում ասել է Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալը:

Ավելի վաղ վերջինս հայտնել էր, որ Թովուզի ուղղությամբ զոհվել են ադրբեջանական բանակի գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը և գնդապետ Իլգար Միրզոևը:

Հիշեցնենք, որ հուլիսի 12-ից մինչ օրս Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները հաստատել էին չորս կորստի և ևս 4 վիրավորի մասին տեղեկությունը։