Ադրբեջանում փոխել են Հաղթանակի տոնի օրը․ Հայտնի է պատճառը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փոխել է Արցախյան պատերազմում հաղթելու կապակցությամբ հաղթանակի տոնի օրը:

Նախ որոշվել էր, որ հաղթանակի օրը նշվելու է նոյեմբերի 10-ին, սակայն այդ օրը Թուրքիայում նշում են պետության հիմնադրի հիշատակի օրը, ուստի Բաքվում որոշել են իրենց հաղթանակը տոնել նոյեմբերի 8-ին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել էր իր կորուստների թիվը

Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է ղարաբաղյան երկրորդ պատերազմում կրած մարտական կորուստների թիվը՝ 2783

Հաղորդագրության համաձայն, շարունակվում են 103 զինծառայողների ինքնությունը ԴՆԹ-ի անալիզի մեթոդով պարզելու աշխատանքները:

Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի՝ 1245 զինծառայող շարունակում է բուժումը զինվորական հոսպիտալներում: