Ադրբեջանցիները խուճապահար փախչում են. (Բացառիկ լուսանկարներ)

Ադրբեջանական կողմը չի կարողանում զսպել խուճապը, որն առկա է իր բնակչության ներսում։

Երեկ տեղի ունեցած սադրիչ գործողությունների հակահարվածը ստանալուց հետո խուճապային տրամադրությունները ավելի են խորացել։

Չնայած այն հանգամանքին, որ հայկական կողմը չի թիրախավորում բնակավայրեր միևնույնն է սահմանակից բնակավայրերից բնակիչները փորձում են հեռանալ։

Ինչպես քննարկում են սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթում իշխանությունները փորձում են ամեն կերպ իրենց քաղաքացիներին հետ ուղարկել բնակավայրեր։

Փորձում են նաև քարոզչական հնարքներ բանեցնել և փախնող քաղաքացիներին ներկայացնում են, որպես կամավորներ, որոնք պատրաստվում են գնալ սահման և կռվել։

Հետաքրքիր է, որ ադրբեջանցի «կամավորները» շարժվում են Հայաստանի սահմանի հակառակ ուղղությամբ, ըստ ամենայնի նրանք հեռու են գնում, որպեսզի թափ հավաքեն։

error: Content is protected !!