Ադրբեջանցիները չեն դադարում քթի տակ քննարկել, թե ոնց մերոնք ոչնչացրին իրանց գեներալին

Ադրբեջանցիները չեն դադարում քթի տակ քննարկել, թե ոնց մերոնք ոչնչացրին իրանց գեներալին։ Ստանդարտ «էդ հաստատ ռուսներն էին» տիպի ախմախ ինքնարդարացումների կողքին որոշ ավելի բիթի ու տեղեկացված էկզեմպլյարներ, այսպես ասած՝ բանակին մոտ կանգնածներից, հետաքրքիր ինֆո են պտտում։

Ուրեմն ըստ էդ վարկածի՝ գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովն ու նրան ուղեկցողներին հայկական արկերը վրա են հասել հայտնի բարձունքի մատույցներում՝ սանիտարական մեքենայի մեջ։

Այսինքն՝ ադրբեջանցիները կոմբատանտ տեղափոխելու համար օգտագործել են սանիտարական մեքենաները!!! Սա, ընկերներ, գյուղերում հրետանի տեղակայելու կարգի բոմբա։

Ես չգիտեմ, թե որքանովա էս ինֆորմացիան հավաստի, բայց եթե իսկապես հենց սենց ա եղել, ես ուղղակի հոտընկայս ծափահարում եմ մեր հետախուզությանը, որ կարողացել են տենց ստույգ տեղորոշել։