Ալիևը երես չունի մասնակցելու իր գեներալի և գնդապետի թաղմանը
Հակառակորդի ռազմական գերատեսչության հաղորդմամբ՝ այսօր գեներալ Փալադ Հաշիմովի թաղման արարողության ժամանակ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել նրա ընտանիքի անդամների հետ և ցավակցություն հայտնել:
Փաստորեն երկրի գերագույն գլխավոր հրամանատարը հարկ չի համարել կամ երես չի ունեցել` մասնակցելու իր գեներալի թաղման արարողությանը: Նա ներկա չի եղել նաև գնդապետ Միրզոևի վերջին հրաժեշտին:
Սոցցանցերում տեղ գտած գրառումները վկայում են, որ հանրությունը խիստ վրդովված է, որ գեներալ Հաշիմովը թաղվել է պատվավոր հուղարկավորումների երկրորդ ծառուղում:
Ի դեպ չկան նաև գեներալին և գնդապետին պետական պարգևի արժանացնելու մասին հրամանագրեր: