Ախր ինչի մարդ չի կարա շան խելքի կեսը ունենա: Կարմիր լույսի տակ չանցնելուց մինչև իրեն հաց տվածին չուրանալուց:

Երեկ գիշեր մի դեպք տեղի ունեցավ իմ հետ ասեցի կիսվեմ պատմությամբ ու միասին հետևություն անենք։

Երեկ գիշեր սովորության համաձայն ընկերներով զբոսնում էինք կենտրոնում, մեկ էլ կեսից մեզ մի շուն միացավ: Շատ խելացի շուն էր, լիքը մարդ անցնում էր փողոցը կարմիրի տակ, ինքը սպասում էր կանաչ լույս վառի նոր անցնի մեր հետ: Տենց քայլելով մտանք մեր հայաթ, տեսնենք էլի մեր հետևիցա գալիս, պարզվումա էս խելոքս սոված էր: Հայաթի խանութի դիմաց աղբաման կար, էս խեղճը մոտեցավ որ ուտելու մի բան գտնի, մեկ էլ հայաթի շների 5-6 հոգանոց «մաֆիան» վրա տվեց սրա վրա, նենց լարեց էլ ասելու չի: Սիրտս չտարավ, էս շներին քրֆեցի (իբր հասկանում էին էլի ինչ եմ ասում) ու էս շանը դրանց ձեռքից մի ձև փրկեցի ու ասի քել մի բան կմտածենք: Էս խելոքս կես բառից ինձ հասկացավ: Իրար հետ հայաթից դուրս եկանք, մոտեցանք Սայաթ-Նովա-Աբովյան խաչմերուկի սուպերմարկետին (անունը փոխվելա, բայց ես իրան մինչև հիմա Մասկվիչկա եմ ասում), մի քիչ կալբաս առա ու սկսեցի էս շանը կերակրել:

Մինչև ուտում էր կես ժամ բացատրում էի, որ խալխի ծերիտորիայա մտել, շատվոր որ վրա են տվել չպիտի նեղվի, դուխը տեղը պահի (անցնող մարդիկ երևի մտածում էին էս տղու շարիկները քցելա 😀 ) : Մի խոսքով մի կես ժամ դուխ տվեցի, վերջում ֆռացի տուն գնամ, մեկ էլ տեսնեմ էս խելոքս իմ հետևիցա գալիս: Մինչև պադիեզդ էկավ: Հաջող արեցի գնացի:

Էսօր ցերեկը տանից դուրս եկա, գնամ հանդիպումների ու բանակցությունների, տեսնեմ էս խելոքս հայաթի զիբիլնա քչփորում: Հենց ինձ տեսավ պոչը թափտալով մոտեցավ ու էլի սկսեց հետևիցս ահագին երկար քայլել:

Ախր ինչի մարդ չի կարա շան խելքի կեսը ունենա: Կարմիր լույսի տակ չանցնելուց (օրենքը պահելուց) մինչև իրեն հաց տվածին չուրանալուց: Եսիմ է…

Նյութի աղբյուր՝ Հայկ Դերզյան