Ահասարսուռ դեպք․ Հարսանիքի ժամանակ մահացել է հարսնացուն

Մոսկվայի հարավում հարսանյաց սրահներից մեկում հարսանեկան արարողության ժամանակ հարսնացուն մահացել է: 25-ամյա կնոջ ինքնազգացողությունը վատացել է, շտապօգնությունն արձանագրել է անաֆիլակտիկ շոկ:

Ժամանել է շտապօգնության երկրորդ բրիգադը, սակայն հարսի կյանքը փրկել չի հաջողվել:

Անաֆիլակտիկ շոկը շատ ուժեղ և արագ զարգացող ալերգիկ ռեակցիա է:

Այն դրսևորվում է ջերմության բարձրացմամբ, առատ քրտնարտադրությաբ, գլխացավով ու սրտի շրջանում ցավով, ճնշման իջեցմամբ ու ուշագնացությամբ: