Ահա թե ինչու Անգլիայում կան շենքեր, որոնցում պատուհաններն, ըստ էության, պատուհան չեն

Անգլիայում հաճախ կարելի է նման «պատուհաններով» շենքեր հանդիպել։ Շատերի համար դրանք տրամաբանական բացատրության չտրվող ինչ-որ բան են, չնայած իրականում եղել է պատուհանները աղյուսներով փակելու «ադեկվատ» պատճառ, որն էլ կպարզենք այսօր։

Բանն այն է, որ XVII դարում Անգլիան գանձարանը լցնելու խնդիր ուներ։ Բնականաբար, դա պետք է տեղի ունենար նրանց հաշվին, ովքեր բարեկեցիկ կյանք էին վարում։ Այդ ժամանակ տեղի իշխանությունների գլխում Վիլհելմ III-ի գլխավորությամբ մի փայլուն գաղափար հղացավ՝ հարկ դնել շենքերում պատուհանների թվի վրա։ Եվ դա տրամաբանական էր. որքան դուք հարուստ եք, այնքան ավելի մեծ է ձեր տունը, և այնքան ավելի շատ պատուհաններ այն ունի։

Պատուհանների քիչ քանակությամբ տների հարկը 18 դոլար էր կազմում, 10-20 պատուհան ունեցող տներինը՝ 35 դոլար, իսկ նրանք, որոնք 20-ից ավել պատուհան ունեին, 70 դոլար էին վճարում։

Քաղաքի աղքատ բնակչությունը բազմաբնակարան շենքերում էր ապրում։ Հարկային մարմինն այդ շենքերը որպես մեկ տուն էր դիտարկում, և գումարը վճարում էր ոչ թե վարձակալը, այլ շենքի սեփականատերը։ Եվ իհարկե, հարց առաջացավ՝ ինչպես կրճատել պատուհանների քանակը։ Պատասխանը պարզ էր. պատուհանները քարե պատով ծածկել և պատուհանների քանակությունը հասցնել 10-ի։

Հարկման այս մեթոդը գործեց մինչև 1851 թվականը, սակայն դրանից հետո ոչ բոլորը կրկին բացեցին քարերով ծածկված պատուհանները։