Ահա թե ինչու չի կարելի հյուրերին «բարի ախորժակ» ասել. իսկ դուք գիտեի՞ք այս մասին

Սեղանի շուրջ վարվելակերպի կանոնները պետք է իմանա յուրաքանչյուրը։ Որպեսզի այլոց մոտ խայտառակ չլինեք, ձեզ լավ զգաք, ահա մի քանի կանոններ, որոնց պետք է հետեւել։

1. Ապուրը մինչեւ վերջ մի կերեք։ Գեղեցիկ չէ, երբ փորձում են վերջին կաթիլներն էլ «քամել»։

2. Անձեռոցիկը ճիշտ ծալեք։

Երբ կերել-վերջացրել եք, անձեռոցիկը ծալեք մեջտեղից, այն դրեք ափսեի ձախ կողմում։ Այդպես մատուցողը կհասկանա, որ դուք վերջացրել եք։

3. Հյուրերին ճիշտ նստեցրեք։ Եթե ճաշկերույթ եք կազմակերպել, իմացեք, թե ինչպես պետք է նստեցնեք հյուրերին։ Թանկ ու հարգարժան հյուրը նստում է տանտիրոջից աջ։

4. Մի ասեք «բարի ախորժակ»։ Ֆրանսիացիները երբեք հյուրերին չեն ասում «bon appetit», քանի որ այս արտահայտությունը նշանակում է մարդուն լավ մարսողություն մաղթել։ Ավելի լավ է ասեք «վայելեք սնունդը», «հուսամ՝ ուտելիքը ձեզ դուր կգա»։

5. Նստած վիճակում ոչ ոքի ձեռքը մի սեղմեք։ Երբ նոր մարդ է գալիս, նրան բարեւելու համար անպայման կանգնեք՝ անկախ սեռից։

6. Բաժակը ճիշտ բռնեք։ Անկախ նրանից՝ դրանում գինի է, թե այլ խմիչք, բաժակը բռնում են ոտնակից։