Ահա թե ինչպիսի տեսք ունի Իրինա Ալեգրովայի միակ դուստրը, որի դաստիարակությամբ երգչուհին չի զբաղվել

Այսօր որոշել ենք մեր ընթերցողներին պատմել Իրինա Ալեգրովայի միակ դստեր կյանքի մասին։

Ալեգրովան բաժանվել է իր առաջին ամուսնուց Լալայի ծնվելուց արդեն կես տարի անց։ Այդպես աղջիկը մնաց առանց հոր ուշադրության։ Որոշ ժամանակ անց Ալեգրովան մայրաքաղաք մեկնեց՝ նվաճելու այն։ Նրա կարիերան սրընթաց առաջ էր գնում, այնպես որ, դստեր համար ժամանակ բացարձակ չէր մնում։ Փոքրիկ Լալայի դաստիարակության ամբողջ բեռը Իրինայի ծնողների ուսերին էր ընկած։

Դժվար էր միայն, երբ աղջիկը պետք է մասնագիտություն ընտրեր։ Լալան մտածում էր մոր ճանապարհով գնալ, հետո ընտրությունը կանգ առավ լրագրության և դերասանական վարպետության վրա, բայց արդյունքում Լալան ընտրեց ռեժիսուրայի ֆակուլտետը։ Ի դեպ, ընտրությունն ավելի քան հաջող էր. հիմա Լալան մոր համերգների ռեժիսորությամբ է զբաղվում։

Լալայի անձնական կյանքն ինչ–որ չափով նման է մոր կյանքին։ Առաջին ամուսինը լքեց նրան երեխայի ծննդից անմիջապես հետո։ Երկար ժամանակ Լալան միայնակ էր դաստիարակում որդուն, չնայած երբեք նախկին ամուսնուն չի արգելել շփվել որդու հետ։

Միայն տարիներ անց Լալան գտավ իր երջանկությունը։ Նա երկրորդ անգամ ամուսնացավ։ Սամբոյի աշխարհի եռակի չեմպիոն Անդրեյ Արտեմևը հրաշալի ամուսին է և հայր իր խորթ որդու համար։