Ահա թե ինչ չի կարելի անել քնելուց առաջ, սրանք թույլ չեն տալիս ամուր քուն ունենալ

Առողջ և ամուր քունը առողջության գրավականներից է, այն շատ կարևոր դեր ունի մարդու կյանքում։ Տարիքի հետ քնի որակը վատանում է, մարդիկ սկսում են տառապել անքնությամբ։ Քնի որակը մեծապես կախված է մթերքից, որ օգտագործում եք ընթրիքի ընթացքում։Դժվարամարս սնունդ օգտագործելն ազդում է քնի որակի վրա՝ ծանրաբեռնելով նյութափոխանակության համակարգը։

Սուրճ։Այն կխանգարի քնելուն։ Սուրճի փոխարեն կարող եք երիցուկով թեյ խմել։ Այն հանգստացնող հատկություն ունի, իսկ դրա հաճելի համի շնորհիվ շաքար ավելացնելու կարիք չի լինի։

Ալկոհոլ։Ալկոհոլը խանգարում է պրոցեսներին, որոնք տեղի են ունենում ուղեղում, հատկապես խոսքը հիշողության վերականգնման մասին է։ Զարմանալի չէ, որ հարբած մարդը երբեմն չի կարողանում հիշել, թե ինչ է կատարվել իր հետ։

Կարմիր միս։Մեծ քանակով ճարպերի և սպիտակուցների պարունակության արդյունքում օրգանիզմին երկար ժամանակ է հարկավոր՝ միսը մշակման ենթարկելու համար։ Դա խանգարում է քնելուն և ամբողջ օրգանիզմի հանգստին։

Մետեորիզմ (փորափքանք) առաջացնող մթերք։Աղիներում գազերի շատ արտադրությունը տհաճ զգացողություն է առաջացնում և խանգարում քունը։