Աղջիկը լքեց հաշմանդամ դարձած ամուսնուն` հանուն լավ կյանքի և պատիժը չուշացավ

Ալեքսը և Վերոնիկան ամուսնացան երիտասարդ տարիքում, երբ երկուսն 20-21 տարեկան էին։ Վերոնիկան գրավեց Ալեքսին իր ժպիտով և վառ կերպարով։ Մի քանի տարի անց ամուսինները տեղափոխվեցին մայրաքաղաք և գտան աշխատանք նույն ընկերությունում, որպեսզի միասին լինեն, ոչ միայն տանը այլ նաև աշխատավայրում։ Զույգի կյանքում ամեն բան դեպի լավն էր գնում, սակայն օրերից մի օր աշխատանքի ժամանակ Ալեքսի վրա ընկավ վատ ամրացրած պահարան։

Ալեքսին տեղափոխեցին հիվանդանոց, այնտեղ վիրահատեցին, բայց ստացած վնասվածքները թույլ չտվեցին նրան կյանք վերադառնալ և նա ընկավ կոմայի մեջ, իսկ երբ օրեր անց ուշքի եկավ, բժիշկները նրան հայտնեցին, որ նրանք կարողացել են փրկել իր կյանքը, սակայն նա ամբողջ կյանքում հաշմանդամ է մնալու և չի կարողանա քայլել։

Այսպիսի նորությունը ուժեղ հարված էր տղամարդուն, քանի որ նա մտածում էր, թե ինչպես է ապրելու, չէ որ նա նոր էր ընտանիք կազմել և դեռ ամբողջ կյանքը առջևում պետք է լիներ, քանի որ նա դեռ 22 տարեկան է։ Այսպիսի մտածմունքներից մեկի ժամանակ նկատեց, որ իր կինը սկսել է հեռվանալ և իրեն օգնելու ու հոգ տանելու փոխարեն սկսել է մաքսիմալ նվազեցնել շփումը, իսկ ամիսներ անց ոչինչ չասելով Վերոնիկան հեռացավ Ալեքսից։ Ալեքսին այլ բան չէր մնում քան տխուր նայել, թե ինչպես է իր երբեմնի սիրելին լքում իրեն՝ իր համար ամենադժվար պահին։

Ալեքսին սկսեց խնամել և հոգ տանել իր տարեց հարևանուհին, չնայած նրան, որ Ալեքսը հիմնականում չէր ցանկանում դիմել նրան և փորձում էր ամեն բան ինքնուրույն անել։ Որոշ ժամանակ անց տարիքով հարևանուհին հարցրեց Ալեքսին, արդյոք նա դեմ չի լինի, եթե իրեն այսուհետ խնամի իր քրոջ աղջիկը՝ Սոնիան, քանի որ նա այլևս իրեն լավ չի զգում և իրեն նշանակել են բուժման կուրսեր։ Ալեքսը դեռ շոկի մեջ էր և առանց մտածել համաձայնվեց, սակայն հենց այդ որոշումը հիմնովին փոխեց իր կյանքը։

Հաջորդ առավոտվանից Ալեքսին սկսեց խնամել Սոնիան և հենց այդ պահից ասես արևի ճառագայթ էր մտել Ալեքսի բնակարան։ Ալեքսը ամեն անգամ տեսնելով Սոնիային կարծես դուրս էր գալիս դեպրեսիայից և անգամ հաճույքով էր նայում, թե ինչպես է երիտասարդ և գեղեցկադեմ աղջիկը հավաքում իր բնակարանը՝ քթի տակ երգելով իր գեղեցիկ ձայնով։

Ալեքսը արդեն հասկացել էր, որ համակրում է Սոնիային, սակայն հասկանում էր, որ նրանք հնարավորություն չունեն միասին լինելու, քանի որ նա գամված է հաշմանդամի սայլակին, իսկ Սոնիան երիտասարդ և կյանքով լի աղջիկ է և չի համաձայնվի իր ուսերին քարշտալ նրան։

Այդքանը հասկանալով միևնույն է Ալեքսը ամեն օր անհամբերությամբ սպասում էր, թե երբ է գալու Սոնիան։ Իրենց շփումը այնքան մտերմացավ, որ Սոնիան անգամ կարողացավ համոզել, որպեսզի Ալեքսը դուրս գա բնակարանից և նրանք երկար զբոսնեցին։ Ալեքսը զարմացավ, որ Սոնիան չէր քաշվում իր պես հաշմանդամի հետ մարդկանց աչքին երևալուց և առանց ամաչել զբոսնում էր իր հետ։

Նրանք այնքան մտերմացան, որ միասին անգամ գնում էին ֆիլմ դիտելու և հերթական ֆիլմերից մեկը դիտելիս Սոնիան համբուրեց Ալեքսին և ասաց, որ սիրում է իրեն ու արդեն բավական երկար ժամանակ է ինչ հասկացել է, որ Ալեքսը նույնպես անտարբեր չէ իր հանդեպ և ամենայն հավանականությամբ վախենում է այդ մասին ասելուց, դրա համար էլ ինքն է առաջինը անում այդ քայլը։

Վերոնիկան լքելով Ալեքսին և չցանկանալով հաշմանդամի հետ ապրել, ընտրեց մեկին ով ժամանակի ընթացքում սկսեց անտարբեր դառնալ և անգամ ժամանակ առ ժամանակ ծեծել իրեն և Վերոնիկան հավաքելով իրերը, փախավ ամուսնուց ու որոշեց վերադառնալ Ալեքսի մոտ, սակայն բացելով Ալեքսի տան դուռը, նա տեսավ, ոչ թե միայնակ, դժբախտ և անվասայլակին գամված տղայի, այլ բազմամարդ մի տուն, որտեղ այդ պահին ընթանում էր հարսանիք։ Սեղանի մեջտեղում նստած էր Ալեքսը, իսկ իր կողքին հարսի սպիտակ շորով նստած էր Սոնիան։

Այս պատմությունը եկավ փաստելու, որ իրական սերը երևում է դժբախտության ժամանակ, քանի որ շատ հեշտ է կիսել մարդու հետ ուրախությունը, վայելել համատեղ կյանքը, օգտվել կյանքի տված բարիքներից, բայց շատ դժվար է օգնել և միասին հաղթահարել անհաղթահարելի թվացող դժվարությունները և այդ ամենը կարելի է հաղթել միայն իրական սիրով։