Աղջիկները գրկում են վահանը ցած իջեցրած ոստիկանին․հուզիչ կադրեր Մինսկից

Բելառուսում հետզհետե ավելի մեծ թվով գործարաններ են միանում համազգային գործադուլին, որով հանրությունն իր բացասական վերաբերմունքն է հայտում անցած կիրակի օրը տեղի ունեցած նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների նկատմամբ:

Գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ըստ պաշտոնական տվյալների, ստացել է քվեների ավելի քան 80 տոկոսը և հաղթող է ճանաչվել:

Քվեների մոտ 10-ը տոկոսը վաստակած Սվետլանա Տիխանովսկայան, ով հիմա Լիտվայում է, աջակիցներին կոչ է անում բողոքի խաղաղ ակցիաներով պայքարել ռ եժիմի դեմ:

Ուրբաթ օրը Կառավարական տան դիմաց հավաքված ցուցարարներին ընդառաջ են եկել ուժայինները։ Նրանք շղթա են կազմել և վահանները ցած են իջեցրել։ Աղջիկները սկսել են գրկել նրանց և ծաղիկներ նվիրել։