«Ամենասիրելի վայրերն աշխարհում». Աստղիկ Սաֆարյանը՝ լողազգեստով

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր լողափնյա կերպարը։

Իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում երգչուհին մուգ գույնի բիկինի է կրում։ Աստղիկ Սաֆարյանն արեւային ակնոցով է ու նշել է, որ իր ամենասիրելի վայրերից մեկը լողափն է. «Աշխարհում իմ ամենասիրելի վայրերը լողափն ու ձայնագրման ստուդիաներն են»։ Ի դեպ, վերջին շրջանում Աստղիկն Իսպանիայում է գտնվում։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին ջինսե շորտ էր կրում, որը համադրել էր սպիտակ, ուսի հատվածում բաց վերնաշապիկի հետ։ Աստղիկ Սաֆարյանը ոճային պայուսակ էր ընտրել ու բարձրակրունկներ։ Նա հավաքել էր մազերն ու նախապատվություն տվել խոշոր աքսեսուարների՝ ականջօղեր, արեւային ակնոց։ Մեկնաբանություններում երգչուհին մեջբերել էր Կոկո Շանելի խոսքերը. «Նորաձեւությունը գալիս է ու գնում, բայց ոճը տեւում է առհավետ»։ Հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ էին գրել. «Շատ հմայիչ ես, գեղեցկուհի», «ռումբ»։