Ամենատարօրինակ լուսանկարների ամենաառեղծվածային պատմությունները

Լոխ-Նեսի հրեշ

Այս լուսանկարն արվել է 1934 թվականին մի բժշկի կողմից, որը Լոխ-Նեսի հրեշի գույության միակ ապացույցն էր: Այդ լուսանկարի հեղինակը բրիտանացի վիրաբույժ Քենեթն է, և նա վստահեցնում է, որ տեսել է հրեշի զզվելի ու սարսափելի գլուխը: Միայն 1994 թվականին հետազոտություններն ապացուցեցին, որ լուսանկարը շատ առեղծվածային է: Պարզվում է, որ խաբեբան տիկնիկի գլուխը հարմարեցրել է խաղալիք ջրազույս նավին, դե իսկ London Daily Mail-ը մեծ ուրախությամբ օգտագործել է այն ու տարածել ողջ աշխարհով մեկ:

Թուշա Զույո-մարու

1977 թվականին ճապոնացի ձկնորսներից մեկը թառի մեջ տարօրինակ կենդանու դի է գտել: Անձնակազմը մի քանի լուսանկար է արել: Գտածոյից պարզ դարձավ, որ դա հազվագյուտ տեսակի շնաձուկ է:

Մարսի վրա դեմք

NASA-ն լուսանկարել է ոչ այլ ինչ, քան մարդու դեմք: Փաստը մնում է փաստ, որ այն օպտիկական խաբկանք է: Մարդիկ շատ հաճախ ամպերում տեսնում են մարդանման, կենդանանման մարմիններ: Սա ապացուցում է, որ մարդու ուղեղն ունակ է ամենաանհնարինին:

Դե Լուա կապիկ

1920-ին շվեյցարացի աշխարհագրագետ Ֆրանսուա դե Լուան հանդիպել է մարդանման շատ կատաղի կապիկի: Նրա խոսքերով՝ նա սպանել է նրանցից մեկին ու նստեցրել այնպես, որ կարողանա լուսանկարել: Ամենայն հավանականությամբ, աշխարհագրագետի լուսանկարում սովորական քոաթա է, որը բացարձակապես չի տարբերվում հսկայական կապիկից:

Սև արքայազն

Սև արքայազնն այլմոլորակային սարքավորում է, որը 13 հազար տարեկան է: Այն թռչում և տեղեկատվություն է հավաքում Երկիր մոլորակի մասին: Ինչո՞ւ երբևէ չեք լսել սրա մասին: Այսպես պետությունը կարողանում է գաղտնիքները պահել: 1998-ին  Endeavour տիեզերանավն այս լուսանկարն է արել, որն ալյմոլորակային սարքի վառ ապացույցներից մեկն է:  

Տղայի հոգի

1987 թվականին դուրս է «Եկել երեք տղամարդ և նորածին» ֆիլմը: Այն իրենից գեղարվեստական արժեք չէր ներկայացնում, սակայն կադրերից մեկը ստիպել է մարդկանց խելագարության հասնել: Թեդի ու Սելեստա Հոլմի վիճաբանության ընթացում տեսախցիկը պտտվում և ուղղվում է ոչ շատ բարձրահասակ մարմնի վրա, որը տղայի արտաքին ունի: Լեգենդն ասում է, որ սա ամենաիրական հոգի է, որը մահացել է հենց այն նույն տանը, որտեղ և նկարահանվել է ֆիլմը: