Ամենափոքր պետություններն աշխարհում. ինչո՞վ են զբաղվում դրանց բնակիչներն այդքան փոքր տարածքներում

Աշխարհում գոյություն ունեն հարյուրավոր պետություններ, որոնք տարբերվում են կառավարման ձևով, մշակույթով, մենթալիտետով, ինչպես նաև տարածքով: Կան փոքրիկ պետություններ, որոնք, սակայն, նույնքան անկախ ու յուրօրինակ են, որքան խոշոր պետությունները:

Աշխարհի ամենափոքր պետությունը համարվում է Վատիկանը, որի մակերեսը 0,44 քկմ է: Այն գտնվում է Հռոմի արևմուտքում, սակայն հանդիսանում է Իտալիայից անկախ պետություն և ունի իր դրոշը, զինանշանն ու օրհներգը:

Պետությունն առաջնորդում է Հռոմի պապը: Նրա ձեռքերում է գտնվում ողջ իշխանությունը՝ օրենսդիր, գործադիր և դատական: Բնակչության թիվը Վատիկանում կազմում է 900 մարդ, որոնցից շատերը զբաղվում են Հռոմի պապի անձնական պաշտպանությամբ և ծառայում են կաթոլիկ եկեղեցուն:

Բացի Վատիկանից փոքրիկ պետություններ շատ կան: Մոնակոն գեղեցիկ պետություն է, որը գտնվում Միջերկրական ծովի ափին: Դրա տարածքը կազմում է 2,02 քկմ, իսկ բնակչության թիվը՝ 35 հազար մարդ: Պետության հարևանությամբ գտնվում է միայն Ֆրանսիան: Մոնակոն առանձնանում է իր ժամանցային հաստատություններով՝ ակումբներով, խաղատներով, բարերով և լողափերով:

Նաուրույի Հանրապետությունը ևս փոքր է. ունի 21,3 քկմ տարաք: Գտնվում է Խաղաղ օվկիանոսի արևմտյան հատվածում գտնվող կղզում և ունի շուրջ 10 հազարի հասնող բնակչություն: Այս պետության առանձնահատկությունն այն է, որ այն չունի մայրաքաղաք:

Սան Մարինոն հին պետություն է, որի մակերեսը կազմում է 61 քկմ: Այն հիմնել են դեռ 301 թ. և պետության տարածքի 80%-ը կազմում են լեռները: Սան Մարինոն նաև համարվում է շատ հարուստ պետություն, քանի որ դրա եկամուտները զգալիորեն գերազանցում են ծախսերին:

Լիխտենշտեյնը գտնվում է Արևմտյան Եվրոպայում և ունի 160 քկմ տարածք: Այնտեղ բնակվում է ընդամենը 33 հազար մարդ: Լիխտենշտեյնն ունի գեղատեսիլ բնություն, մաքուր օդ, որոնց շնորհիվ ամեն տարի մեծ քանակությամբ զբոսաշրջիկներ են այնտեղ այցելում: