Ամեն բան նախօրոք զգուշացված է եղել. Լեդի Գագայի տեսահոլովակը իրականություն դարձավ

Պատերազմից օրեր առաջ Լեդի Գագան թողարկեց իր 911 տեսահոլովակը, որը կարելի է ասել զգուշացնում էր սեպտեմբերի 27-ից սկսված դեպքերը։ Ըստ մի շարք կարծիքների, այս պատերազմը ծրագրել են հենց Լեդի Գագայի հովանավորները` օկուլտիստ գլոբալիստները: Գագայի հոլովակում հայերեն տառերով գրված է «Զգուշություն», այսինքն անգլերենով WAR ning — պատերազմ: Իսկ 911 օկուլտիստների հավատքում նշանակում է «շրջանցել Աստծուն»:

Ըստ օկուլտիստ-գլոբալիստների հավատքի՝ նրանք պետք է նախապես տեղյակ պահեն իրենց ծրագրի մասին, որպեսզի Աստված ուղիղ կերպով չխառնվի գործին: Նաև տեսահոլովակում հստակ երևում են 2 կարևոր կերպար` սև արևելյան արտաքինով տղամարդ և սպիտակ ռուսական ավանդական զգեստով կին, որոնք մարմնավորում են Թուրքիան և Ռուսաստանը: Տեսահոլովակում նաև առկա է կարմիր գույնը, որը Սերժ Թանկյանը բոլորին «ստիպեց» դնել որպես մեր ш րյ ն խորհրդանիշ: Այսինքն նրանք տեսահոլովակում ցույց են տալիս իրենց ծրագիրը Հայաստանի հետ կապված:

Բացի այս ամենը, ըստ տարբեր կարծիքների պատերազմը ուներ ավարտի երկու օր, շատերն ասում էին, որ այն կավարտվի նոյեմբերի 1-ին՝ «Ոսկե ծիրան» փառատոնի սկսվելու օրը, շատերն էլ պնդում էին, որ վերնագրում հենց նշված է պատերազմի ավարտը՝ 911, այսինքն 9․11, Տեսահոլովակում նաև անդրադառնում են գետնին ընկած նռ նակ ներին, որը ըստ վերլուծությունների հայերի հետ է կապված։

Նշենք, նաև, որ Լեդի Գագան շնորհակալություն է հայտնել Թարսեմ Սինգհին՝ «25 տարվա վաղեմության գաղափարն ինձ ներկայացնելու համար»: Երգչուհին ասել է, որ տեսահոլովակը «ց ա վի պոեզիա» է: «911» տեսահոլովակի հերոսների ոճի հեղինակը Նիկոլա Ֆորմիչետին է, որը երկար տարիներ աշխատում է Լեդի Գագային հետ:

Կերպարների մի մասը ստեղծել է հայազգի արվեստագետ եւ դիզայներ Կարինա Հակոբյանը: Նրա կայքում ասված է, որ «Կարինայի աշխատանքները ներկայացնում են ց ա վի, էյֆորիայի, հիասթափության, արհեստական հիշողությունների եւ սե քսուալ երեւակայությունների աշխարհը»։