Ամեն ինչ նոր է սկսվում, հավատացեք. Գագիկ Մելքոնյան

«Այսօր մինչև ժամը 17։00-ի դրությամբ Շուշին նույն ձևով մարտեր էր մղում։ Հիմա էլ նույն ձևով կռիվները շարունակվում են։ Վիճակն այնպիսին է, ինչպես երեկ ու նախորդ օրը։ Մեր ընկերները եկան ու ասացին, որ տղերքը Շուշիում նույն ձև կանգնած են»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկ, պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ Գագիկ Մելքոնյանը՝ անդրադառնալով Արցախի նախագահ Վահրամ Պողոսյանի գրառմանը, թե Շուշին ամբողջությամբ հակառակորդի վերահսկողության տակ է և նրանք մոտենում են մայրաքաղաք Ստեփանակերտին։

Մելքոնյանի խոսքերով՝ 1-2 ժամվա մեջ վիճակը չէր կարող նման կերպ փոխվել։ «Ինչ էլ լինի՝ Շուշիով ոչ պատերազմը սկսվում է, ոչ էլ վերջանում է։ Շուշին առաջին պատերազմի ժամանակ էլ հակառակորդի տիրապետության տակ եղել է, բայց ամեն ինչ դրանով չի վերջացել։ Շուշին ազատագրվել է մեր կողմից։

Ամեն ինչ նոր է սկսում, հավատացեք։ Մենք նոր ենք սկսելու, ու հակառակորդը կտեսնի, թե ինչ է դա ենթադրում»,- ասաց Մելքոնյանը՝ հավելելով. «Դրանց սատկացնելու ենք Շուշիի մեջ։ Թող մեր ժողովուրդը դուխաթափ չլինի։ Մենք հաղթելու ենք։ Միայն համախմբում է պետք։ Հայաստանում նստելու կարիք չկա։ Ղարաբաղցիները 7-8 հազարով գնացել են Հայաստան։ Ուղղակի պետք ա բոլորը գան, միասին համախմբվենք ու դրանց ջարդը տանք» ։