Ամերիկացին Ալյասկայում շիշ է գտել, որը ԽՍՀՄ-ից ուղարկված հաղորդագրություն է պարունակել իր մեջ

Ամերիկացի Թայլեր Ինվանոֆը Ալյասկայի ափին գրությամբ շիշ է գտել։ Երբ նա բացել է այն՝ պարզվել է, որ գրությունը մնացել է հեռավոր ԽՍՀՄ-ից։ Ամերիկացին գրությունը տեղադրել է Ֆեյսբուքում և խնդրել, որպեսզի այն թարգմանեն։

Նամակի հեղինակը 1969 թվականին ծառայել է «Սուդակ» բազայում։ Նա ստացողին ջերմագին ողջույններ է փոխանցել և խնդրել, որպեսզի նամակի մասին հայտնեն Վլադիվոստոկի հարազատներին։

 «Սուդակ» ծովային բազան կառուցվել է 1966 թվականին՝ Ճապոնիայում, իսկ արդեն 1992 թվականին այն լուծարվել է։

Մեկնաբանություններում անգլախոս օգտատերերը հիացել են գտածոյով և Թեյլորին խորհուրդ տվել դիմել Վլադիվոստոկի բնակիչներին։ Որոշ օգտատերեր էլ խորհուրդ են տվել պատասխան նամակ գրել և տեսնել, թե ուր կհասնի այն։