Ամերիկացին փորձել է վաճառել 4-ամյա տղային 2500 դոլարով բենզալցակայանում

Կենտուկի նահանգի ոստիկանությունը մեղադրել է 29-ամյա տղամարդուն բենզալցակայանում 4-ամյա տղային 2500 դոլարով վաճառելու փորձի համար։

Հարի Դոեը ձերբակալվել էր, երբ ոստիկանությունն արձագանքել էր հաղորդագրությանը տղամարդու մասին, որը փորձել էր վաճառել աֆրոամերիկացի երեխային Քորբինում, Կենտուկի։

Իրավապահները հայտնաբերել էին երեխային իր մոր տանը, ինչպես նաեւ գտել էին մեթամֆետամին եւ թմրանյութերի համար պարագաներ։

Դեյը մեղադրվել է մարդկանց վաճառքի խթանման եւ ոչ սթափ վիճակում վարման մեջ։ Նա ընդունել է իր մեղքը մարդկանց թրաֆիքինգի հոդվածով եւ դատապարտվել մեկ տարվա ազատազրկման, հաղորդում է WYMT-ը։

Ոստիկանությունը ձերբակալել է նաեւ երեխայի մորը՝ մեղադրելով նրան անչափահասի անվտանգության համար սպառնալիք ստեղծելու մեջ։