ԱՄՆ-ում այս առանձնատունը վաճառում են ծիծաղելի ցածր գնով. նայելով լուսանկարին՝ ինքներդ կնկատեք, թե ինչն այն չէ տան հետ

Այս գեղեցիկ, ոճային ու փոքրիկ առանձնատունը, որը գտնվում է ԱՄՆ Միսուրի նահանգում, շատերին կարող է չթվալ ամերիկյան երազանք: Այն լուսավոր է, թարմ վերանորոգված, տեղանքը ևս հարմարավետ է: Սակայն առանձնատունն արժի ընդամենը 350,000 դոլար, ինչը չափազանց համեստ գին է նման գույքի համար:

Բանն այն է, որ տունն ունի մի գաղտնիք, որը դժվար է փոքրիկ անվանել, չնայած որ այդ գաղտնիքը թաքցված է անծանոթների աչքերից: Լուսանկաներին նայելիս՝ կնկատեք, որ ինչ-որ բան տանն այն չէ:

Այս տանը ներկառուցված է ստորգետնյա բանտ: Բանն այն է, որ այս գեղեցիկ առանձնատունը շերիֆի նախկին տուն է, իսկ հին ժամանակներում ոստիկանության բարձր աստիճան ունեցող մարդու տանը բանտի առկայությունը բնական երևույթ էր համարվում:

Իսկ ինչ վերաբերում է մանրամասներին, ապա 350,000 դոլարով բացի 2,3 հազար քմ տարածք, 9 խուց և առանձին սենյակ ունեցող բանտից բացի կարող եք ստանալ նաև ամբողջական տունը՝ որպես «բոնուս»: Առանձնատունն ունի երեք հարկ, մի քանի ննջասենյակ, լոգարաններ: Այն կառուցվել է 1875 թ., սակայն 2005-ին կապիտալ վերանորոգում է կատարվել և ամեն ինչ նորարարացվել է : Ըստ անշարժ գույքի գործակալների՝ այդ նորարարոթյուններն արժեցել են մոտ մեկուկես միլիոն դոլար:

Այդ պարագայում ինչու՞ է ներկառուցված բանտով առանձնատունն իր վերանորոգման գնից ավելի էժան արժենում: Տարբեր մարդիկ տարբեր կարծիքներ ունեն այս հարցի շուրջ:

Ոմանք կարծում են, որ աստվածավախ, սակայն միաժամանակ սնահավատ ամերիկացիները չեն ցանկանում նման պատմություն ունեցող տուն գնել: Ըստ մյուսների՝ նման տանն անհարմար կլինի ապրելը՝ իմանալով, որ նկուղում բանտ գոյություն ունի, թեկուզ և դատարկ:

Տան վրա կա վահանակ, որի վրա նշվում է, որ տունը պարզապես բնակելի չէ, այլ նաև ունի պատմական տեսարժան վայրի նշանակություն: Իսկ դա նշանակում է, որ սեփականատերը, ամենայն հավանականությամբ, իր ճաշակով տան մեջ ոչինչ փոխել չի կարողանալու: Այս վարկածն ավելի համոզիչ է և կարողանում է բացատրել, թե ինչու է տունն էժան գնով վաճառքի հանվել: