ԱՄՆ-ում մահացել է «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստաշոուի առաջին հաղորդավարը

ԱՄՆ-ում 89 տարեկան հասակում մահացել է ամերիկացի հեռուստահաղորդավար, երգիչ, «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստաշոուի առաջին վարող Ռեջիս Ֆիլբինը, հաղորդում է tass.ru-ն:

Ամերիկացի հայտնի հեռուստահաղորդավարը եթերում ավելի քան 17․000 ժամ է անցկացրել և այդ ցուցանիշով հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում:Ֆիլբինի հարազատներին և մտերիմներին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն է ցավակցել՝ նշելով, որ իրենք ընկերներ են եղել, և հենց Ֆիլբինն է իրենց խորհուրդ տվել առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում: