ԱՄՆ-ում շքեղ առանձնատունը վաճառում են ընդամենը 10 դոլարով. բայց մի պայման կա…

ԱՄՆ Նյու-Ջերսի նահանգի Մոնքլեր քաղաքում 10 դոլարով շքեղ տուն է վաճառվում: Բայց մի պայմանով, որի մասին կարդացեք ստորև:

Գնորդը պարտավոր կլինի տունը նոր տեղ տեղափոխել:

Գեղեցիկ առանձնատունը կառուցված է 1906 թ.: Մի ժամանակ դրա տերն Օբրի Լյուիսն էր՝ «Նոտր Դամ» թիմի հայտնի ֆուտբոլիստը, ով հետո դարձավ ՀԴԲ-ի առաջին սևամորթ գործակալը:

Տունը պատմական ժառանգություն ճանաչեցին, ուստի այն քանդել չի կարելի: Սակայն հողը, որի վրա այն կառուցված է, պատկանում է լուրջ բիզնեսմեն և խոշոր կառուցողի:

Այդ տեղում պետք է 8 նոր տուն կառուցեն: Բայց վիլլան խանգարում է հողատիրոջ ծրագրերի իրականացմանը:

Պարզ է, որ 10 դոլարը ծիծաղելի գումար է: Բայց տեղափոխման և փաստաթղթերի ձևակերպման համար գնորդը պետք է բավական մեծ գումար ծախսի:

Ըստ մասնագետների՝ պետք է ծախսել ընդհանուր մոտ 60 000 դոլար: