ԱՄՆ պատմության մեջ առաջին անգամ տրանսգենդերը տեղ կզբաղեցնի Սենատում

Դեմոկրատ Սառա Մաքբրայդը դարձել է ԱՄՆ պատմության մեջ առաջին բացահայտ տրանսգենդերը, որը տեղ կզբաղեցնի Սենատում, նա ներկայացնում է Դելավեր նահանգը՝ հայտնում է BBC- ն:

Մակբրայդը հաղթել է հանրապետական Սթիվ Վաշինգտոնին:

Նա պրակտիկա է անցել Սպիտակ տանը Բարաք Օբամայի նախագահության տարիներին, այնուհետև աշխատել է որպես Մարդու իրավունքների քարոզչության մամուլի քարտուղար:

Երեք տարի առաջ դեմոկրատների ևս մեկ ներկայացուցիչ՝ Դանիկա Ռոյմը, հաղթող դարձավ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ընտրություններում՝ դառնալով առաջին տրանսգենդեր օրենսդիրը: