Ամուսինս սիրային կապի մեջ է ընկերուհուս հետ․ Ցավալին այն է, որ մեր բոլոր ընկերները գիտեին դրա մասին, բայց ոչ ոք ինձ չէր ասում․․․

Դժբախտաբար, երբ «վտանգի տակ» է դրվում կնոջ նվիրական երջանկությունը, ապա երկարամյա բարեկա-մությունն արժեզրկվում է: Դեպքը տեղի է ունեցել մի քանի տարի առաջ իմ հաճախորդներից մեկի՝ Ալյոնայի հետ: Ալյնան 27 տարեկան էր, երբ սիրելով ամուսնացավ մի երիտասարդի հետ, ում անունը Ռոման էր: Ռոմանը վատ չէր վաստակում՝ աշխատում էր շինարարական ոլորտում։

Աշխատած գումարի մեծ մասը նա ծախսում էր խմիչքի և զվարճանքների վրա:Ծնվեց դուստրը: Ալյոնան տանը խնամում էր իր երեխային և չէր շտապում գնալ աշխատանքի: Ամուսինը լավ էր վաստակում, միասին երբեմն գնում էին հանգստանալու: Նա ստեղծում էր հարմարավետություն և վայելում մայրությունը: Ալյոնան շատ հյուր-ընկալ էր, հանգստյան օրերին նրանց տանը շատ ընկերներ էին հավաքվում՝ և՛ զույգերը, և՛ նրա չամուսնացած ընկերուհիները:

Թվում էր, թե այս բարեկեցիկ կյանքը վերջ չի ունենա: Ռոմանը հոգատար ամուսին էր, նվերներով երես էր տա-լիս Ալյոնային և դստերը: Նրանց ունեցած ամեն ինչը թանկարժեք և որակյալ էր: Բայց մի անգամ հանգամանք-ների բերումով այս բարեկեցիկ ընտանիքի կյանքն ամբողջովին անսպասելի ուղիով գնաց: Ընթրիքից հետո որոշ հյուրեր մնացին գիշերելու իրենց տանը (Ալենան և Ռոմանն ապրում էին քաղաքի արվարձաններում գտնվող տներից մեկում):

Դե՜, մնացին ու մնացին: Ալենան, ինչպես միշտ, դստերը քնեցնելու տարավ: Նա ինքը նման էր արտույտի՝ սովո-րաբար քնում էր շատ շուտ՝ երեկոյան 9-10-ը ընկած ժամանակահատվածում: Բայց այս անգամ նրա քունը չէր տանում: Ռոմանը նստած էր բակում ընկերների հետ, իսկ ինքը՝ Ալյոնան չէր էլ շտապեցնում նրա գալ ննջասեն-յակ, քանի որ ինչ-որ կինոնկար էր դիտում: Հետո Ալյոնան որոշեց իջնել խոհանոց ՝ թեյ պատրաստելու համար:

Նա իջավ փափուկ հողաթափերով, այդ ինս պատճառով նրա ոտնաձայները չէին լսվել։ Եթե ուրիշ կոշիկներով լիներ, նրան կլսեին:Իսկ այդպես ձայն չէր լսվում: Նա մի տեսարանի ականատես եղավ: Նրա լավագույն ընկերու-հին՝ Օլյան, որի հետ անցկացրել էր ուսանողական ամբողջ տարիները, աներկմտորեն իրեն էր սեղմում Ռոմա-նին՝ ինչ-որ բան շշնջալով նրա ականջին:

«Եվ ինչքա՞ն ժամանակ է, որ դուք միասին եք», — միակ բանը, որ կարողացավ ասել Ալյոնան: Ռոմանը լուռ էր, հետո սկսեց ինչ-որ բաներ ասել, թե իբր հարբած է եղել: Բայց Ալյոնան գիտեր, որ նա շատ քիչ է խմում և կարո-ղանում էր իրեն տիրապետել: Այստեղ Օլյան ցույց տվեց իր իսկական դեմքը:

— Այո՛, երկար ժամանակ: Նա պատրաստվում էր լքել քեզ: Նա պարզապես խղճում է իր դստերը: Նա միշտ ինձ է սիրել: Ալյոնան վերցրեց երեխային և գնաց ապրելու ծնողների հետ, նա պիտի մարսեր տեղի ունեցածը: Ռոմանը պարզապես գումար էր փոխանցում նրա քարտին, բայց կապի մեջ չէր մտնում: Նա չփորձեց էլ արդարանալ: Բո-լոր ընկերներն ու ընկերուհիները, կարծես, մահացել էին: Այնուամենայնիվ, նրանց ընդհանուր ընկերներից մեկը վերջապես եկավ խոսելու:

Նա ասաց, որ Ռոմանն Օլյայի շուրջ պտտվում էր համարյա հենց հարսանիքից հետո: Բայց Օլյայի մոտ դեռ կա մեկը , և դժվար թե այդ ամենը լուրջ լինի: Ալյոնայի համար հերթական հարվածն այն փաստն էր, որ պարզվում է՝ ընտանիքի գրեթե բոլոր ընկերները գիտեին այդ կապի մասին, բայց լռում էին:Ալյոնան դիմեց դատարան՝ ամուս-նալուծության և գույքի բաժանման հայցով: Ի դեպ, Ռոմանը նույնիսկ չփորձեց ինչ-որ կերպ ամեն ինչ ետ վերա-դարձնել: Միայն երբեմն նա զանգում էր, որ դստերը տանի զբոսանքի:

Ընկերներից մեկը հետագայում Ալյոնային գրել է, որ ինքը ժամանակ առ ժամանակ հանդիպում է Օլյային, բայց քիչ հավանական է, որ ամուսնանան: Ալյոնան դադարեց շփվել բոլոր ընկերների հետ, նա այս լռությունը համա-րում էր դավաճանություն: Կողքից նա շատ ուժեղ, համառ մարդու տպավորություն էր թողնում: Անմիջապես գը-նաց աշխատանքի, սպորտով էր զբաղվում: Լավ է, որ ծնողներն օգնում էին իրենց դստերը:

Բայց ես գիտեմ, թե ինչ էր կատարվում նրա հոգում: Կարևոր բանը, որ փորձում էր անել Ալյոնան, չհուսահատ-վելն էր: