Ամուսնությունից հետո այս զույգը 60 տարի ապրել է քարանձավում. արտասովոր կյանքի պատմությունը (լուսանկարներ)

Ամուսիններ Լյան Զիֆուն ( 85 տարեկան է) և Լի Սուիինգը (81 տարեկան է)  գրեթե իրենց ամբողջ կյանքը  ապրել են Չինաստանի Նանչոնգ քաղաքի մերձակայքում գտնվող քարանձավում: 58 տարի առաջ, հարսանիքից գրեթե անմիջապես հետո, Լյանն ու Լին բնակություն հաստատեցին այստեղ:

Նրանք փող չունեին իրենց տունը կառուցելու, նույնիսկ փոքր սենյակ վարձելու համար, այնպես որ նրանք գտան այս տեղը և որոշեցին բնակություն հաստատել հենց քարանձավում:

Ժամանակի ընթացքում ամուսինները ձեռք բերեցին անհրաժեշտ բաները. հավ, խոզ, մի քանի շուն: Քարանձավի ներսում ստեղծեցին իրենց հարմարությունը. մի քանի ննջասենյակներ, խոհանոց, հյուրասենյակ: Նաև զբաղվում են հողագործությամբ, աճեցնում են բանջարեղեն և միրգ: Քանի որ գումար չունեն ինչ-որ բան գնելու համար, նրանք իրենց բնամթերքով փոխանակումներ են անում, որի դիմաց ստանում են հագուստ, առօրյա օգտագործման իրեր: 

Ամուսնության ընթացքում զույգը 4 երեխա է ունեցել: Ծննդաբերությունը ընդունել է ընտանիքի գլխավորը: Երեխաները վաղուց մեծացել են և տեղափոխվել են քաղաք: Իսկ Լյան ու Լին միայանակ են ապրում իրենց քարանձավում: 

Այս ընտանիքի մասին պատմությունը բացահայտվել է մի քանի տարի առաջ: Իրենց մասին խոսում է ողջ աշխարհը: Տեղի իշխանութունը ընտանիքին բնակարան է առաջարկել, սակայն նրանք հրաժարվել են, ասելով, որ իրենց երջանկության համար ոչինչ պետք չէ, կարևորը, որ միասին են և դա նրանց բավարարում է: Բացի դա, 60 տարի անցկացնելով քարանձավում նրանք սովորել են լռությանը, մաքուր օդին և բնությանը: Իսկ քաղաքում ապրելով, ըստ իրենց, չեն ունենա այն, ինչ ունեն հիմա: