Ամուսնուս զարմիկներին տանից դուրս հանեցի․ Չէի պատկերացնում, որ դա ամուսնուս կորցնելու պատճառ կարող է դառնալ

Երբեմն չեմ հասկանում, թե ինչպես մարդ կարող է իրեն այդքան սարսափելի պահել և հետո լիովին փոխվել քո հանդեպ, և դեռ ինչ-որ պահանջներ էլ ներկայացնել…Ամուսնուս ընտանիքին ես ի սկզբանե դուր չեմ եկել: Սկե-սուրիս գլխավորությամբ՝ նրանք բոլորը պատրաստ էին ծաղրել ինձ և անհաջող հումորներ անել՝ ցանկացած հարմար առիթ օգտագործելով: Դա ինձ համար շատ ծանր էր, երբեմն անտանելի, սակայն ես մնում էի հանուն ամուսնուս:

Ի դեպ, ամուսինս ինձ ոչ մի կերպ չէր աջակցում: Նա միշտ չեզոք դիրքում էր մնում, որպիսի ոչ ոքի չնեղացնի: Ես հասկանում էի դա և սկանդալներ չէի սարքում:Այդ օրը՝ վերադառնալով տուն, ես տեսա ամուսնուս, սկեսու-րիս և տալիս երեխաներին: Նրանք մի քանի վարկայնում կոտրեցին մայրիկիս ծաղկամանը, կեղտոտեցին բազ-մոցը և շուռ տվեցին գրքերի դարակը: Իսկ սկեսուրս ինձ հետ այնքան քնքուշ էր խոսում, որ ես սկսեցի հասկանալ, որ ինչ-որ բան այն չէ:

Երբ ես հարցրեցի, թե ինչ է եղել, պարզվեց, որ տալս հիվանդանոցում է, իսկ երեխաները որոշ ժամանակ պիտի մեզ հետ մնան:Ես գուցե և համաձայնեի, սակայն ես տեսել էի ֆեյսբուքում, որ ամունուս քույրը մեկնել է հան-գըստի: Ինձ ուղղակի ստում էին: Իսկ հետո պարզվեց, որ նա գնացել է իր սիրեկանի հետ՝ լքելով ամուսնուն, իսկ երեխաների հայրն էլ խնդրել է սկեսուրիս, որ խնամի երեխաներին, քանի որ ինքն աշխատում է: Իսկ խորա-մանկ սկեսուրս էլ որոշել էր երեխաներին թողնել մեր տանը, որ ես նրանց խնամեմ:

Դա համբերությանս վերջին կաթիլն էր. ես ուղղակի խնդրեցի, որ նրանք բոլորը հեռանան իմ տնից: Հա, մենք ապրում էինք ծնողներիս՝ ինձ ժառանգություն թողած տանը: Ես լիարժեք իրավունք ունեի, որ որոշեի, թե ով պիտի ապրի մեզ հետ, իսկ կողմնակի մարդկանց ներկայությունն ինձ համար հաճելի չէ:Ամուսինս գնաց նրանց հետ և չվերադարձավ: Նա զայրացած էր, գնալուց առաջ ասաց, որ նման բան ինձանից չէր սպասում: Պատկերացնու՞մ եք, նա ինձանից հիասթափվել էր: Դե ավելի լավ, այժմ հանգիստ կապրեմ: