Այլևս ոչ մի ադրբեջանցի չի համարձակվի հայի վրա ձեռք բարձրացնել ՌԴ-ում, հարցը լուծված է. հայ գործարարի ուղերձը Ռուսաստանից

Ռուսաստանաբնակ հայազգի գործարար Սարիբեկ Գեւորգյանն ուղերձով դիմել է ՌԴ-ում բնակվող հայերին: Նա հայտնել է, որ հարցը լուծված է, եւ այս պահից սկսած ոչ մի ադրբեջանցի չի համարձակվի այստեղ ձեռք բարձրացնել հայի վրա: «Ես պատրաստ էի առաջին շարքում գնալ ձեզ հետ միասին, սակայն հարցը լուծված է, եւ Մոսկվայում, Ռուսաստանում նման դեպքեր այլեւս չեն կրկնվի», ասել է գործարարը: