Այն, թե ինչով էին զբաղված «Տիտանիկի» ուղևորները մահից առաջ վերջին օրը, անբացատրելի է

«Տիտանիկի» խորտակվելուց արդեն 100 տարուց ավել է անցել, բայց այդ նավի նկատմամբ հետաքրքրությունը դեռ չի մարել:

Այսօր հետաքրքիր տեղեկություններ կներկայացնենք «Տիտանիկի» մասին:

1. Առաջին դասի նավախուց

Առաջին դասի տոմսը 2 560 դոլար արժեր: Այսօր դա կազմում է մոտ 61 000 դոլար: Այդ գումարի դիմաց տրամադրվում էր շքեղ համար՝ 2 ննջարաններով, հյուրասենյակով, լոգարանով և երկու զգեստասենյակով: Բացի դրանից՝ տերը 15 մ երկարությամբ անձնական տախտակամած ուներ զբոսանքների համար:

2. Չլռող ջութակ

Ջութակը, որով նավի նվագախմբի երաժիշտ Ուոլլես Հարթլին նվագում էր մի քանի ժամ նավի խորտակման ժամանակ, 2013 թ. աճուրդում վաճառվեց 1,7 մլն դոլարով:

3. Ճաշացանկը ողբերգության օրը

Հրաշքով պահպանված ճաշացանկի շնորհիվ կարելի է իմանալ, թե ինչ են կերել առաջին, երկրորդ և երրորդ դասերի ուղևորները ողբերգության օրը: Այդ ճաշացանկը 2012 թ. վաճառվեց 120 000 դոլարով:

4. Երրորդ դասի ուղևորների օրական սննդակարգը

Ամենահամեստը երրորդ դասի ուղևորների սննդակարգն էր: Նախաճաշին մատուցում էին վարսակով շիլա՝ կաթով, ապխտած ծովատառեխ, կեղևով եփած կարտոֆիլ, խոզապուխտով ձու, կարագով հաց, մարմելադ, շվեդական հաց, թեյ և սուրճ:

Ճաշը բաղկացած էր բրնձով ապուրից, հացից, փքաբլիթերից, սոուսով ռոստբիֆից, քաղցր եգիպտացորենից, խաշած կարտոֆիլից, չրերով պուդինգից: Վերջում թարմ մրգեր էին մատուցում:

Կեսօրից հետո երկրորդ ճաշին թեյի հետ մատուցվում էր սառը միս, պանիր, պիկուլի, շոգեխաշած թուզ՝ բրնձով, և կարագով հաց: Իսկ ընթրիքին մատուցվում էր վարսակի հեղուկ շիլա՝ փքաբլիթներով և պանրով:

5. Երկրորդ դասի ուղևորների ճաշը

Երկրորդ դասի ուղևորներն ավելի բազմազան էին սնվում:

Որպես առաջին ուտեստ մատուցում էին կոնսոմե տապիոկայով: Որպես երկրորդ ուտեստ առաջարկվում էր խորոված իշաձուկ՝ կծու սոուսով, տապակած ճուտ՝ բրնձով և կարի համեմունքով, երիտասարդ գառան միս՝ անանուխի սոուսով, և տապակած հնդկահավ՝ լոռամրգի կծու սոուսով: Որպես գարնիր մատուցում էին կանաչ ոլոռ, խաշած բրինձ, տապակած կարտոֆիլ և շաղգամով պյուրե:

Դեսերտին մատուցում էին չամիչով պուդինգ, գինիով ժելե, կոկոսով սենդվիչ կամ ամերիկյան պաղպաղակ: Վերջում առաջարկվում էին թարմ մրգեր, պանիրներ, ընկուզեղեն, սուրճ և փքաբլիթներ:

6. Առաջին դասի ուղևորների ճաշը

Որպես ապերիտիվ ոստրեներ էին մատուցվում: Առաջինի համար կարելի էր կոնսոմե ընտրել (տավարի մսով արգանակ) կամ գարով կրեմ-ապուր:

Հետո մատուցվում էր խաշած սաղմոն՝ վարունգով և մուսլին սոուսով, որից հետո՝ ֆիլե մինյոն կամ հավի մսով սոտե՝ լցոնած դդմիկով:

Ուտեստների հաջորդ շարքում ուղևորներին առաջարկում էին գառան միս՝ անանուխի սոուսով, բադի տապակած միս՝ խնձորի սոուսով կամ տավարի մսով ֆիլե: Իսկ որպես գարմիր մատուցվում էր կանաչ ոլոռ, գազար՝ սերուցքային սոուսով, բրինձ և խաշած երիտասարդ կարտոֆիլ:

Դրանից հետո ուղևորներին ևս 4 շարք ուտեստներ էին սպասվում: Սկզբում ուղևորները կարող էին ոչ մեծ ընդմիջում վերցնել ուտելու ընթացքում և «Ռոմանական պունշ» կոչվող ալկոհոլային սորբետ խմել: Դրանից հետո նրանց մատուցում էին տապակած աղավնիներ՝ կրես-աղցանով և ծնեբեկ՝ «վինեգրետ» սոուսով, նաև ֆուա-գրա՝ նեխուրով:

Դեսերտին սպասվում էր «Վալդորֆ» պուդինգ կամ դեղձ՝ դոնդողի մեջ, վանիլային և շոկոլադային էկլերներ և պաղպաղակ:

7. Փրկարարական նավակներ

Նախագծի համաձայն՝ «Տիտանիկը» հաշվարկված էր 64 փրկարարական նավակների համար, սակայն առաջին և միակ երթուղու ժամանակ դրանք միայն 20 հատ էին…

8. Փրկարարական բաճկոններ

Այսպիսին էին փրկարարական բաճկոնները: Պատկերված է Լաուրա Ֆրանկատելիի բաճկոնը, որի վրա ավելի ուշ ստորագրել էին նրա հետ նույն նավակում եղած մյուս փրկվածները:

9. Մարզասրահ

Այն համալրված էր տեխնիկայի վերջին խոսքով:

10. «Տիտանիկի» կործանման պատճառներից մեկը

Նավին անհաջողություններ էին հետապնդում ջուրը մտնելու առաջին օրերից: Երբ նավը լքում էր Բելֆաստի նավաշինարանը, դրա վառելիքի պահեստարաններից մեկում ուժեղ հրդեհ բռնկվեց: Ժամանակակից հետազոտողները կարծում են, որ դա թուլացրել էր երեսապատումը և դարձավ «Տիտանիկի» խորտակման գլխավոր պատճառներից մեկը: