Այսօր զոհված զինծառայողի կինը հղի է․ Աշոտն իր երեխային չտեսավ․ (լուսանկարներ)

Հակառակորդի դիպուկահար կրակոցից զոհված պայմանագրային զինծառայող Աշոտ Գևորգի Միքայելյանը 29 տարեկան էր, Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից:

Ամուսնացած էր, ընտանիքի հետ ապրում էր Վանաձոր քաղաքում:

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը լրատվամիջոցներին հայտնել է, որ Աշոտն ու կինը`Սյուզին, շուտով ծնողներ պետք է դառնային։

Աշոտ Միքայելյանն ավագ եղբայր ունի, որը նույնպես զինվորական է։