Այսօր նրանք Ձեր կողքին են՝ ես համոզված եմ որ վաղը հենց նրանք Ձեզ կհոշոտեն.. Սարգիս Գրիգորյանը՝ վարչապետ Փաշինյանին

Դերասան Սարգիս Գրիգորյանը ինստագրամյան իր էջում գրել է.«Պ֊ն վարչապետ. ես Հ.Հ. քաղաքացի Սարգիս Գրիգորյանս դիմում եմ Ձեզ։ Վերջին մի քանի օրերի ընթացքում ես՝ իմ ընտանիքն ու ևս մոտ 60 հայտնի արվեստի ու մշակույթի գործիչներ բառիս բուն իմաստով hալ ածվեցին իրենց կարծիքն արտահայտելու համար ու շարունակում են hալածվել ու սպա ռն ալիքներ ստանալ։ Դա շատ ծանր է տեսնել, զգալ ու դա հղի է շատ լուրջ հետևանքներով։ Հ.Հ. քաղաքացին պարտավոր է ունենալ սեփական կարծիք, ազատ արտահայտել այն և ամենևին պարտադիր չէ որ քաղաքացու կարծիքը համընկնի իշխանության կարծիքին։ Մենք չենք ապրում տոտալիտար երկրում՝ թե սխալվու՞մ եմ։

Ցա վով պիտի նշեմ՝ հասարակության այն սոցիալական ու մտավոր շերտը, որը իր բողոքը, հույզերը, ցանկությունները արտահայտում է hայ hոյնքի, քծնանքի, սպա ռն ալիքի միջոցով՝ այդ շերտի գերիշխումը երկիրը տանում է կործ անման։ Հայը դադարել է հային հարգել, հայը դադարել է հային լսել, հայը դադարել է սոց. ցանցից դուրս հայի հետ շփվել։

Պարոն վարչապետ մենք հայերով ատում ենք իրար։ Այս կոնտինգենտը լուրջ hարված կարող է հասցնել մեր արժեքներին ու մեր բազմադարյան մտածողությանը՝ էլ չեմ խոսում պառակտման մեծ վտանգի մասին։ Չի կարելի հույս դնել նման կերպ արտահայտվող զանգվածի վրա՝ պետք է պայքարել նրանց դեմ՝ դաստիարակել։ Այսօր նրանք Ձեր կողքին են՝ ես համոզված եմ որ վաղը հենց նրանք Ձեզ կհո շոտեն (կներեք կոշտ , բայց անկեղծ արտահայտվելու համար) Վերացրեք սևն ու սպիտակը քանի դեռ ուշ չի, չկա հին ու նոր Հայաստան՝ կա Հայաստան և վերջ։ Մենք մի ժողովուրդ ենք ու միասնակամ կարող ենք լուծել մեր բոլոր խնդիրները՝ հարգելով միմիանց կարծիք, լսելով առողջ քննադատություն և ուղղակի առանց էմոցիաների շփվելով։

Ովքեր ինչ որ չափով ճանաչում են ինձ տեղյակ են, որ իմ տեսակի մարդը քաղաքական ոչ մի պատվեր չի կատարել, չի կատարում ու երբեք չի կատարի։ Սա զուտ անհանգստություն է և սրտաց ավություն։

Հարգանքներով Ձեր և յուրաքանչյուր հայի նկատմամբ՝ Սարգիս Գրիգորյան»