Այսօր Ռուբեն Մաթևոսյանի ծննդյան օրն է․ մանրամասներ մաեստրոյի կյանքից

Այսօր՝ հունվարի 12-ին, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանի ծննդյան օրն է։ Մաեստրոն այսօր 80 տարեկան է դառնում։ Դժվարին  մանկություն է բաժին ընկել նրան։Հայրը զnհվել էր պшտերшզմում․ մեծացել է առանց հոր։ Մայրը ստիպված էր շատ աշխատել, որպեսզի կարողանար հոգար ընտանիքի ծախսերը։

Երաժշտական դպրոցում սովորելու տարիներին նրա մասին ասում էին․ «Այսօր նվագում էինք մի տղայի համար, Ռուբիկ է անունը։ Մեծ մարդ է դառնալու»։ Տարիներն արագորեն գլորվեցին և այդպես էլ եղավ։

Շատ արտիստների համար ժողովրդական արվեստը անսպառ գանձ է ստեղծագործական ուղու զարգացման գործում, և նրանք հմտորեն այն կիրառում են իրենց երգարվեստում, սակայն Ռուբեն Մաթևոսյանը ոչ միայն այս սկզբունքի ապավինողն է, այլ նաև  փորձել է պահպանել լավագույն ավանդույթները։ 1967 թվականին ավարտել է Երևանի կոնսերվատորիան։

1961-92 թվականներին հանդես է եկել որպես Հայաստանի Հանրապետության հեռուստառադիոպետկոմի ժողովրդական գործիքների անսամբլի մենակատար, 1996 թվականից՝ գեղարվեստի ղեկավար։ 1992-96 թվականներին եղել է «Աստղեր» անսամբլի գեղարվեստի ղեկավար և մենակատար։ 1986 թ. դասավանդում է Երևանի էստրադային և ջազային արվեստի քոլեջում, 1990-ից՝ Երևանի կոնսերվատորիայում։ Հայկական երգարվեստում ունեցած իր ներդրումների մասին հարյուրավոր հոդվածներ և տասնյակ գիտական մենագրություններ կան։

Անձնական կյանքի մասին վաստակաշատ երգիչը նախընտրում է լռել։ Լրագրողների համար այս թեման մեկընդմիշտ փակ է։