Այս աղջիկը պարբերաբար սոդա է ցանում իր ներքնակի վրա. պատճառն իմանալով՝ այսուհետ դու նույնպես այսպես կանես

Կերակրի սոդայի օգտագործման մի քանի միջոց, որոնք կօգնեն խուսափել թանկարժեք քիմմաքրումներից:

Ներքնակ

Ներքնակը մաքրելու այս միջոցն այն կազատի քրտնքից, մաշկի մահացած բջիջներից, փոշուց և հոտից:

Նախ՝ փոշեկուլով մաքրեք ամբողջ ներքնակը: Հետո մաղով հավասարաչափ 1 փաթեթ կերակրի սոդա տարածեք (ցանկության դեպքում կարելի է 10-15 կաթիլ եթերայուղ ավելացնել) դրա ամբողջ մակերեսով: Ներքնակն այդպես թողեք մի քանի ժամ, ավելի լավ է՝ մեկ օր: Հետո փոշեկուլով մանրամասնորեն հավաքեք ամբողջ սոդան:

Գորգ և փափուկ կահույք

Խառնեք 1-ական ճ/գ կերակրի սոդա և լվացքի փոշի (ըստ ցանկության): Վրան 1 բաժակ տաք, եռացած ջուր լցրեք և ավելացրեք 4-5 ճ/գ 9%-անոց սեղանի քացախ:

Լավ խառնեք, լուծույթը լցրեք ցողացիրի մեջ:

Փոշեկուլով մաքրեք գորգը կամ փափուկ կահույքը: Ստացված լուծույթը ցանեք 5-10 վայրկյանով, հետո այն մաքրեք սպունգով (եթե պետք լինի, խնդրահարույց մասերը լավ սրբեք): Սա կրկնեք մինչև անհրաժեշտ արդյունքի հասնելը, միաժամանակ հետևեք, որ գործվածքը հեղուկը շատ չներծծի:

Կարևոր է

Սոդայով և քացախով լուծույթը կարելի է օգտագործել ցանկացած գործվածքի համար՝ բացի բնականներից:

Սոդայի առավելությունները

Ցածր գին։

Բացարձակ թունավոր չէ։

Ներծծում է կեղտը և խոնավությունը։

Փոխարինում է շատ մաքրող միջոցների։

Ազատում է տհաճ հոտերից։

Կարող է շատ միկրոօրգանիզմներ վերացնել։