Այս աղջիկը 42 տարի կոմայի մեջ էր, բայց մայրը նրանից չէր հրաժարվում. ի՞նչ եղավ վերջում, մայրական սիրո անհավանական հուզիչ պատմություն

Էդուարդա Օ՛Բարան ամերիկացի աղջնակ էր, ով ապրեց կոմայի մեջ 42 տարի՝ դառնալով պատմության մեջ միակ դեպքը, որը ցնցեց բժշկական պրակտիկան։ 

Ամեն ին սկսվեց մի փոքրիկ ամերիկյան ընտանիքում, որտեղ ապրում էր գեղեցիկ մի աղջնակ՝ Էդուարդա անունով։ Էդուարդան դեռևս վաղ տարիքից հիվանդ էր շաքարային դիաբետով, սակայն ծնողներն ամեն կերպ հոգ էին տանում նրա մասին և թույլ չէին տալիս, որ աղջնակն իրեն որևէ պահի վատ զգա։ 

Անցան տարիներ, ու Էդուարդան դարձավ 16 տարեկան։ Այդ օրը նրա ծնողների ամուսնության 22-ամյակն էր ու ընտանիքը փոքրիկ հավաքույթ էր կազմակերպել։ Հենց հավաքույթի ժամանակ էլ տեղի ունեցավ այս տխուր միջադեպը, որն ամբողջովին շրջեց ամերիկյան այս հասարակ ընտանիքի կյանքը։ 

Էդուարդան հանկարծակի սկսեց իրեն վատ զգալ ու անմիջապես ընկավ դիաբետային կոմայի մեջ։ Աչքերը փակելուց առաջ նա խնդրեց իր մայրիկին՝ Քեթրինին, իրեն երբեք մենակ չթողնել, ու մայրը նրան խոստացավ, որ այդպես էլ անելու է։ Հիվանդանոց տեղափոխելուց հետո բժիշկներն աղջկա վիճակը գնահատեցին որպես ծայրահեղ ծանր ու նշեցին, որ միայն հրաշքը նրան կփրկի։ 

Այսպես անցան ամիսներ։ Էդուարդայի ընտանիքը չէր կորցնում հավատը, որ աղջիկը մի օր կբացի աչքերն ու դուրս կգա կոմայից։ Էդուարդայի հայրը սկզբնական շրջանում դուրս եկավ աշխատանքից, որ կարողանա աղջկա խնամքին ավելի շատ ժամանակ հատկացնել ու օգնել աղջկա մորը։ Սակայն երբ ժամանակը սկսեց ավելի արագ սահել, ու հայրը հասկացավ, որ նրանք պարտքեր են կուտակում, նա ստիպված վերադարձավ իր աշխատանքին ու շարունակեց արդեն աշխատել միաժամանակ 3 վայրում։ 

Այս վիճակը ընտանիքին ավելի էր ճնշում։ Մայրը Էդուարդային զոնդով կերակրում էր, լողացնում էր նրան, սանրում մազերը, հավատում, որ այդպես կնպաստի աղջկա արագ ապաքինվելուն, բայց ամեն բան անօգուտ էր։ Աղջիկը, ով ժամանակին երազում էր բժիշկ դառնալու մասին, ինքը իրեն անգամ օգնել անզոր էր։ 

Ամեն ինչ ավելի վատացավ, երբ Էդուարդայի հայրը, չդիմանալով ճնշմանն ու դեպրեսիային, մահացավ 50 տարեկանում։ Մայրն ամբողջովին մենակ մնաց, բայց շարունակեց լինել իր աղջկա կողքին։ Նա արդեն հասցրել էր 200.000 դոլար պարտք կուտակել, բայց, միևնույն է, հավատարիմ էր իր մայրական սիրուն։ 

Արդյունքում Քեթրինը մահացավ 81 տարեկանում։ Նա այդպես էլ չտեսավ, թե աղջիկն ինչպես է բացում աչքերն ու նորից ապրում։ Նրա մահից հետո իր մյուս դուստրը՝ Էդուարդայի քույրը, ևս 4 տարի խնամեց Էդուարդային, սակայն արդեն 59-ի շեմին հասած Էդուարդան մահացավ։ 

Էդուարդայի պատմությունն այնքան անհավանական ու հուզիչ էր, որ անգամ շատ հայտնի մարդիկ այցելում էին նրա տուն՝ տեսնելու այն վայրը, որտեղ ապրել է մայրական սիրո այս անհավանական պատմությունը։ Անգամ ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնն այցելեց դժբախտ աղջնակի տուն։ Մարդիկ հավատում էին, որ տունն օրհնված է, ու որ Էդուարդան նրանց շնորհ կանի, եթե իրենք նրա տուն այցելեն։ 

Այսպես՝ այս պատմությունը մնաց որպես ապացույց նրա, որ մայրական սերը սահմաններ չունի։ Չնայած բազմաթիվ պարտքերին, տանջանքներին ու դեպրեսիաներին՝ Էդուարդայի մայրը հավատարիմ մնաց իր խոստմանն ու մինչև վերջին շունչը եղավ իր աղջկա կողքին, ինչպես որ ժամանակին նրան ասել էր։