Այս աստղերն իրենց ողջ միլիարդները նվիրատվություն են կատարում նավեր, շքեղ բնակարաններ գնելու փոխարեն. իսկ մեզ թվում էր, թե մարդիկ ագահ են

Ոչ բոլոր հայտնի մարդիկ են իրենց ողջ ունեցվածքը ծախսում շռայլ կյանքի վրա: Կան աստղեր, ովքեր իրենց գումարները ծախսում են բարեգործության վրա:

Ահա 8 աստղ, ովքեր բարեգործություն են անում․

Գոշա Կուցենկո

Գոշա Կուցենկոյի «Քայլ միասին» հիմնադրամն օգնում է այն երեխաներին, ովքեր ունեն մանկական ուղեղային կաթված: Դերասանն այն հիմնադրել է 2011 թվականին: Այդ ժամանակից ի վեր տարին երկու անգամ տղամարդը բարեգործական համերգներ է կազմակերպում:

Նատալյա Վոդյանովա

Հայտնի մոդելը հիմնադրել է «Մերկ սրտեր» բարեգործական հիմնադրամը: Դրա բարեգործական ծրագրերը հայտնի են ոչ միայն արևելյան երկրներում, այլ նաև Եվրոպայում: Այդ հիմնադրամը զբաղվում է մանկական խաղասրահների վերանորոգմամբ, առաջարկում է իրավաբանական, հոգեբանական և սոցիալական օգնություն:

Կոնստանտին Խաբենսկի

Կոնստանտին Խաբենսկիի հիմնադրամն օգնում է քաղցկեղով տառապող երեխաներին: 2013 թվականին հիմնադրամն օգնել է ավելի քան 130 երեխայի: 

Չուլպան Համաթով

Դերասանուհին հիմնադրել է «Նվիրիր կյանք»-ը 2006 թվականին, որը նույնպես զբաղվում է երեխաների առողջությամբ:

Կիանու Ռիվզ

Կիանուն շատ հասարակ կյանքով է ապրում և օգնում է անտուն մարդկանց: Նա անկեղծորեն չի հասկանում, թե ինչի համար են մարդկանց անհրաժեշտ թանկարժեք իրերը: Նույնիսկ այն ժամանակ, երբ նա հարստացավ և շատ հայտնի դարձավ, իր համար նոր բնակարան չգնեց: Շարունակեց ապրել իր վարձով բնակարանում: Դերասանը չունի սեփական մեքենա: Կիանուն օգտվում է հասարակական տրանսպորտից:

Ռիվզը հիմնադրել է Քաղցկեղի ֆոնդը: 

Լեոնարդո դի Կապրիո

Շատ գումար աշխատելով՝ Դի Կապրիոն հասկացավ, որ այդ գումարները մարդուն երջանիկ չեն դարձնում և 1998-ին հիմնեց իր բարեգործական հիմնադրամը, որտեղ 15 միլիոն դոլար ծախսեց 30 տարբեր կազմակերպությունների համար: 

Քեյթ Միդլթոն

Լրագրողները հաճախ Քեմբրիջի դքսուհուն մեղադրում են, որ նա թագավորական ընտանիքին վայել վարքագիծ չունի: Սակայն Քեթրինը դրան ուշադրություն չի դարձնում: Նա նախընտրում է հագնվել Zara, H&M, Hobbs հագուստի խանութներից: Ամուսնու հետ միասին Քեյթը մասնակցում է տարբեր նախաձեռնությունների և բավականին մեծ գումարներ է նվիրաբերում բարեգործության համար:

Անջելինա Ջոլի

2001-ին «Լառա Քրոֆթ» ֆիլմի նկարահանման ժամանակ դերասանուհին հետաքրքրություն է ցուցաբերել բարեգործության նկատմամբ: Ջոլին հասկացել է, որ կան մարդիկ, ովքեր իսկապես օգնության կարիք ունեն, այդ պատճառով էլ 2013 թվականին հիմնել է բարեգործական հիմնադրամ: