Այս գործարանի աշխատակցուհիները ստիպված են աշխատել լողազգեստներով. Ինչու (Տեսանյութ)

Բելառուսական «ԲելՄաշ» ձեռնարկության աշխատակցուհիներին թույլատրվել է հաստոցների մոտ աշխատել լողազգեստներով։ Պատճառը Բելառուսիայի անտանելի շոգ եղանակն է, որի պատճառով նվազել է աշխատանքի արդյունավետությունը։ «ԲելՄաշը» փորձը ցուցադրելու համար Satisfaction տեսահոլովակի սեփական տարբերակն է նկարել։

Կին աշխատողների խնդրանքով կազմակերպության ղեկավարությունը թարմացրել է դրես-կոդի կանոնները։ Նոր կանոնների համաձայն՝ շոգ եղանակի դեպքում նրանց թույլատրվում է հագնել լողազգեստ կամ գեղեցիկ ներքնազգեստ, որը, սակայն, չպետք է խանգարի աշխատանքին։ Միևնույն ժամանակ, անվտանգության կանոններից ելնելով, նրանք պետք է օգտագործեն գոգնոց, ակնոցներ և ձեռնոցներ։

Եվս մեկ պայման․ տվյալ կանոնը գործում է միայն այն ժամանակ, երբ օդի ջերմաստիճանը 27 աստիճանից բարձր է լինում։

Մեկնաբանելով այս նորարարությունը՝ գործարանում նշել են, որ բարձր ջերմաստիճանի պատճառով արդյունավետությունը նվազել է, և քանի որ իրենք առևտրական ձեռնակություն են, համաձայնվել են ընդառաջել բարձր ջերմաստիճանից հյուծվող աշխատակցուհիներին։

Արդյունքում գոհ են բոլորը։ Աշխատանքի արդյունավետությունը կտրուկ աճել է 20%-ով, այն էլ՝ ողջ անձնակազմի մոտ։