Այս երեք հարցերը ոչ մի դեպքում չի կարելի տալ երեխաներին

Հոգեբանություն իմանալը կարևոր է, հատկապես մանկական հոգեբանությունը, եթե պլանավորում եք երեխա ունենալ կամ արդեն ունեք։ Ցավոք, ոչ բոլոր ծնողներն են նրբանկատ իրենց երեխաների հետ և գտնում են, որ եթե իրենք ծնող են, ուրեմն՝ նրա վրա լիակատար իրավունքներ ունեն. երեխան պետք է այնպես անի, ինչպես իրենք են ուզում։ Պետք չէ մոռանալ, որ երեխան որպես անհատ է ծնվում, նրա հետ ցանկացած դեպքում պետք է հաշվի նստել, եթե, իհարկե, չեք ուզում, որ ձեր երեխան բարդույթավորված, անվստահ մարդ մեծանա։

Կան նաև հարցեր, որոնք ոչ մի դեպքում պետք չէ տալ երեխային, քանի որ դրանք կարող են ստիպել նրան փակվել ինքն իր մեջ, վախենալ ձեզ ինչ-որ բան պատմելուց և թյուրըմբռնում զգալ։

«Չեմ հասկանում, ինչպե՞ս է դասընկերուհիդ ինը ստացել, իսկ դու՝ վեց»։

Այս հավերժ համեմատությունը, «որ մայրիկի ընկերուհու աղջիկը լավ գնահատականներ է ստանում, շատ հոբբիներ ունի, իսկ դու՝ ոչ», ոչ միայն տհաճ է երեխայի համար, այլև ոչ նրբանկատ է նրա նկատմամբ։ Եթե կարող եք, օգնեք երեխային հասցնել դասերը, բայց անընդհատ մի քննադատեք նրան։

«Փողն ինչի՞դ է պետք»։

Մի բան է, եթե նա ծախսել է մի ժամ առաջ տված փողը։ Այդ դեպքում դուք լրիվ իրավունք ունեք նրան մերժելու և ասելու՝ կներես, բայց ծախսերդ պետք է պլանավորես և խնայես։ Իսկ այդ հարցում դուք կարող եք նրան օգնել։

«Ո՞ւմ ես ավելի շատ սիրում՝ մայրիկի՞ն, թե՞ հայրիկին»։

Երբեք երեխային մի տվեք այս հարցը։ Սա տաբու է։ Երեխան չպետք է ընտրի մոր և հոր միջև։ Նման հարցերը կարող են նրան դեպրեսիայի հասցնել։ Պարզապես մոռացեք այդ հարցի մասին, և ձեր խաղաղ ընտանեկան կյանքն ապահովված կլինի։