Այս մոդելը շարունակում է կոտրել գեղեցկության չափանիշների մասին կարծրատիպերը

Հունական ծագմամբ ամերիկուհի մոդել Սոֆյա Հաջիպանտելին մարտահրավեր է նետում գեղեցկության համընդհանուր չափանիշներին: 22-ամյա մոդելը դա անում է իր եզակիությունն ապահովող հոնքերի շնորհիվ:

Կիպրոսում ծնված և մեծացած մոդելը, որն արդեն հասցրել է հայտնի դառնալ իր հաստ ու երկար հոնքերի շնորհիվ, որոշել է երբեք չբարակեցնել և ձեռք չտալ դրանց: Նրա կարծիքով՝ հոնքերն ընդգծում են իր մշակութային առանձնահատկությունը:

Թեև աղջիկը հաճախակի է քննադատության ենթարկվում առցանց տիրույթում, Սոֆյան անդրդվելի է մնում: Այժմ մոդել և արևային ակնոցի դիզայներ Սոֆյան մոտ 300 000 հետևորդ ունի Instagram-ում: