«Այ այդպես վախեցած էլ ապրեք». Գագիկ Սուրենյանի պատասխանը` ադրբեջանական լրատվամիջոցին

Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ադրբեջանական լրատվամիջոցի` «Գագիկ Սուրենյանը վախեցնում է ադրբեջանցիներին ձյունով» վերտառությամբ հոդվածին: «Այ այդպես վախեցած էլ ապրեք, մինչև որ այս ամենը կավարտվի և դուք ձեր ոչխարների հետ միասին կքոչեք Ասիայի այն լեռները, որտեղից որ ընդամենը 100 տարի առաջ բազմացել եք»,- գրել է Սուրենյանը։

Հիշեցնենք, որ մեկ ամսից ավել է ինչ արցախա-ադրբեջանական սահմանում մարտերը շարունակվում են։ Հայ զինվորները պաշտպանում են իրենց հայրենիքը կյանքի գնով։ Դոնեցկի ինքնահռչակ Հանրապետության առաջին վարչապետ, քաղտեխնոլոգ Ալեքսանդր Բոռոդայը կրկին անգամ հայտնել է իր կարծիքը հայ ազգի մասին։ Նա մասնավորապես ասել է.

«Տեսանյութ նայեցի, թե ոնց են հայ զինվորները կնքվում կռ վի մեկնելուց առաջ։ Պատկերացրե՞ք հինգ-տաս րոպե հետո այդ նույն զինվորը լինելու է կռ վի դաշտում, ու չգիտի, թե ողջ կմնա, թե ոչ, սակայն որպես իսկական քրիստոնյա կնքվում է։ Հզոր տեսարան էր։

Առաջին քրիստոնյա ժողովուրդը հենց սրանով է տարբերվում` անհայտ ցեղախմբերից։ ԵՒ սա հայերը չէին արել ինչ-որ մեկին բան ցուցադրելու համար, ուղղակի քրիստոնեությունը իրենց էության մեջ է։ Սրանով հայերը կրկին անգամ ցույց են տալիս, որ քաղաքակրթությունը իրենց գեների մեջ է»։