Անամոթաբար որոշներին արտոնություն տրվեց թթվածին շնչելու, իսկ մյուս բոլոր հպարտ քաղաքացիները պետք է խեղդվեն․ Սոնա Աղեկյան

Սոնա Աղեկյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է՝

Ինչպես ամեն ինչ, էնպես էլ դիմակահանդեսն է մոտենում իր ավարտին։ Շուրջ վեցամսյա այս դիմակահանդեսի ընթացքում Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներին ու ժողջանին պառկեցրին ասֆալտին՝ դիմակը քթից ներքև մի պահ իջեցնելու համար, դիմակ չկրելու համար, անձնագիրը չներկայացնելու համար։

Ի սկզբանե Նիկոլի լակոտանոցը չկարողացավ ճիշտ կազմակերպել մեր պետության ո՛չ կառավարումը, ո՛չ արտակարգ իրավիճակում ճիշտ ուղղորդել ու ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ հակահամաճարակային պայքար մղել։ Շատ կարևոր էր, որ այս պայքարի արդյունքում ոչ թե սեփական քաղաքացիներին էր պետք փռել ասֆալտին, այլ՝ պարգևավճարված բոլոր թրաշամանուկ չինովնիկներին, ովքեր էդպես էլ չկողմնորոշվեցին՝ կորոնավիրուսը պինցետով հանեն, տնական արաղով ախտահանեն, բժշկական դիմակներ կրեն, թե՝ կտորե։

Մի տեսակ պայքարելու իմաստն էլ կորավ, երբ էդքան հեշտ ու հանգիստ Նիկոլի ընտանիքը հաղթահարեց կորոնաբլեֆը։
Ու էսօր անամոթաբար մեր 3 միլիոն Վարչապետերից մեկին արտոնություն տրվեց թթվածին շնչելու, իսկ մյուս բոլոր Վարչապետերը, հպարտ քաղաքացիները ու ժողջանը նորից խախտված իրավունքներով պետք է խեղդվեն ու ստեղծեն բոլոր նախադրյալները՝ դիմակահանդեսի երկրորդ արարի…

«Կրեք դիմակ, շնչահեղձվեք ու սնկային թոքաբորբով վարակվեք, ժողջան, սիրում եմ ձեզ, հպարտ եմ ձեզնով։ Կրեք դիմակ, որ մենք փող կուտակենք»։ Արտոնյալ վարչապետ